Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը
ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը: Նրանք փնտրում են կապիտան Հայրապետ Ստեփանյանին սպանողին: Նշենք, որ արդեն մոտ 3 ժամ է՝ ինչ իրավապահները փնտրում են հանցագործին:
Ավելի ուշ ArmLur.am-ը ներկայացրել էր բացառիկ լուսանկարներ՝ Արմավիրի Նալբանդյան գյուղից, որտեղ այսօր ոստիկան է սպանվել:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է:
Նշենք նաև, որ սպանողին իրավապահները փնտրում են, նա զինված է:
Ավելի ուշ ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
«Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,- հայտնում են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ գրել էինք՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ողջ իրավապահ համակարգի ղեկավար կազմը Արմավիրի մարզում է։
Մասնավորապես, դեպքի վայրում է ՆԳն նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ պաշտոնյաներ։