Իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Միակ քայլը, որը կարող է կանգնեցնել իսրայելական ամբարտավանությունը, ավազակապետությունը և ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նշել է, որ Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի վերջին քայլերն ուղղված են «համերաշխության գիծ ձևավորելուն՝ հակազդելու Իսրայելի էքսպանսիոնիստական գործողությունների աճող սպառնալիքին»։