ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ևս յոթ երկրներ ստորագրել են արհեստական ինտելեկտի օգտագործման կոնվենցիա
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ևս յոթ երկրներ ստորագրել են արհեստական ինտելեկտի օգտագործման կոնվենցիա՞
Եվրախորհրդի կայքում ասվում է, որ սա արհեստական ինտելեկտի կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիրն է, որը իրավաբանորեն պարտադիր է լինելու։
Կոնվենցիան մշակվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրների և 11 ոչ անդամ երկրների (Արգենտինա, Ավստրալիա, Վատիկան, Իսրայել, Կանադա, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Պերու, ԱՄՆ, Ուրուգվայ և Ճապոնիա) համագործակցությամբ: Փաստաթուղթը կարգավորում է արհեստական ինտելեկտի օգտագործումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից և կողմերին պարտավորեցնում է ստուգել մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանությունը նման տեխնոլոգիաներ օգտագործելիս կամ արգելել դրանց օգտագործումը, եթե այդ պահանջը չկատարվի: Համաձայնագիրը ներառում է նաև միջոցներ՝ ապահովելու, որ արհեստական ինտելեկտի համակարգերը չօգտագործվեն ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները, ինչպես նաև իշխանությունների տարանջատման, դատական անկախության և արդարադատության մատչելիության սկզբունքները խաթարելու համար: