Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Արդեստանին հաստատել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին. CNN
ՄիջազգայինԻրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Արդեստանին հաստատել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Մենք պետք է զբաղվենք բարտերով՝ մեր կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ սոյայի և ցորենի ներկրումը։ Բարտերի մի մասը վերաբերում է հրթիռների ուղարկմանը, իսկ մյուս մասը՝ ռազմական անօդաչու թռչող սարքերի ուղարկումը Ռուսաստան»,- ասել է Արդեստանին Didban Iran-ին տված հարցազրույցում:
Այն հարցին, թե Իրանը վախենում է պատասխան պատժամիջոցներից, նա պատասխանել է. «Չի կարող ավելի վատ լինել, քան հիմա: Մենք հրթիռներ ենք մատակարարում Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին և Ալ-Հաշդ ալ-Շաաբիին, ինչո՞ւ չպետք է դրանք մատակարարենք Ռուսաստանին»:
Սակայն իրավիճակը դեռ միանշանակ չէ, քանի որ վերջերս ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու արևմտյան երկրների մեղադրանքները։