Ռուսները շարունակում են առաջխաղացումը` շրջապատելով Ուկրաինայի ուժերը. New York Times
ՄիջազգայինՉնայած Պոկրովսկի մոտ հարձակման դադարեցման մասի Կիեւի հայտարարություններին, ռուսները շարունակում են առաջխաղացումը դեպի հարավ՝ շրջապատելով Ուկրաինայի Զինված ուժերը, հայտնում է New York Times-ը:
Պոկրովսկը պաշտպանելու համար Կիևը տեղափոխել է Ուկրաինայի զինված ուժերի 93-րդ բրիգադի ստորաբաժանումները, որոնք մասնակցել են Բախմուտից հարավ մարտերին։ ▪️NYT-ը նշում է, որ ռազմաճակատի այլ հատվածներում պաշտպանական ուժերի թուլացումը կարող է լինել այս քայլի հետևանք։ Նախկինում ռուսական աղբյուրները հայտարարել էին Կլեշչեևկայից արևմուտք գտնվող ռուսական զինված ուժերի առաջխաղացման մասին, սակայն Ուկրաինան չէր հաստատել այդ տվյալները։
Բայց չնայած այն բանին, որ ուկրաինական կողմը, այլ ուղղությունները թուլացնելով, փորձում է փրկել իրավիճակը Պակրովսկում, սակայն ռուսական զորքերը առաջ են շարժվում դեպի հարավ և գրեթե շրջափակել են Պոկրովսկի և Կուրախովոյի միջև ուկրաինական ուժերի կողմից վերահսկվող տարածքը։
Ի դեպ, մի շարք այլ աղբյուրներ հայտ նում են, որ բացի այլ հատվածներից զորքեր տեղափոխելուն, ուկրաինական հրամանատարությունը նաեւ վերջին ստրատեգիական ռեզերվներից է երկու բրիգադ տեղափոխել Պակրովսկի ուղղություն: Ուկրաինական այդ ուժերն այս պահին «մսաղացում» են, եւ թե հետո ինչ են ամելու, երեւի անգամ Կիեւում լավ չգիտեն: