Եկել է պահը, երբ անհրաժեշտ է արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը. Շոլց
ՄիջազգայինԱյժմ ժամանակն է քննարկելու, թե ինչպես արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Կարծում եմ, որ հիմա այն պահն է, երբ մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք արագ դուրս գալ այս ռազմական իրավիճակից և գալ խաղաղության»,- ասել է նա ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Շոլցը նաև ասաց, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովին՝ վկայակոչելով իր վերջին զրույցը Զելենսկու հետ, որը կանցլերի խոսքերով համաձայն է:
Տեսնես ինչո՞վ է պայմանավորված կանցլերի տրամադրությունների նման փոփոխությունը: Դրանում դեր ունի՞ այն, որ սեփական վստահության վարկանիշը խայտառակորեն ցածխր` մոտ 20 տոկոս է, իսկ իր քաղաքական ուժինը` 6-7 տոկոս, եւ դրա հիմնական պատճառը Ուկրաինային այսպես աջակցելն ու գերմանական տնտեսությունը ոչնչացնելն էր: Թե՞ հասկացան, որ Ուկրաինան շանսեր չունի, եւ հետագայում միայն նոր տարածքային կորուստներ կլինեն:
Բայց Շոլցը մեկ բանում է սխալվում. Արեւմուտքը մեծ դեր ունեցավ ուկրաինական պատերազմը սկվելու հարցում, բայց Շոլցի կարծիքով չէ, որ ռուսներն այս պահին կանգ կառնեն