Գրանցվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքը
Առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ Հնդկաստանում կապիկի ծաղիկի կասկածելի դեպք է գրանցվել մի տղամարդու մոտ, որը վերջերս է վերադարձել վիրուսի բռնկում ունեցած երկրից: Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը մեկուսացվել է հիվանդանոցում և ենթարկվում է բուժման։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե հիվանդի մոտ կապիկի ծաղիկի ինչ շտամ է հայտնաբերվել, սակայն ներկայումս թեստեր են անցկացվում վարակը հաստատելու համար։
Կապիկի ծաղիկը կարող է տարածվել սերտ շփման դեպքում: Այն սովորաբար թեթև է ընթանում, բայց հազվագյուտ դեպքերում կարող է մահացու լինել: Այն գրիպի նման ախտանշաններ և մարմնի վրա թարախային ախտահարումներ է առաջացնում:
Անցյալ ամիս Hindu daily օրաթերթը հայտնել էր, որ Հնդկաստանը գտնվում է բարձր պատրաստության վիճակում, քանի որ Աֆրիկայում ծաղիկի նոր շտամ է հայտնվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տարբերակի հիվանդության բռնկումը հայտարարեց միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ:
2022 թվականից մինչև 2024 թվականի մարտը Հնդկաստանում գրանցվել է ավելի հին շտամով հիվանդացության 30 դեպք։