«Հրապարակ». Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել «Ժողովուրդ». Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա «Փաստ». Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին Ռուսական «Իսկանդեր»-ները Իլյիչևսկի նավահանգստում ոչնչացրել են ռազմական բեռներով նավերը (Տեսանյութ) «Հրապարակ». Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը «Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Ֆլորիդայի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք նման բան չեն տեսել (Տեսանյութ) Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ) ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. Պենտագոն

Սա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում է

Մշակութային

Այն, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է ազգությամբ ռուս Իրինա Զախարովան, շարունակում է մնալ ոլորտում երկիրը ներկայացրած ու հաջողություններ գրանցած մեր «Միսսերի» ու «Միստերների» քննադատության թիրախում: Նրանք անընդունելի են համարում, որ «Միսս տիեզերք Հայաստանն» անցկացնելու թույլտվություն է ձեռք բերել ուկրաինացի Յուլիա Պավլիկովան եւ մրցույթը կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Միստեր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018», «Mister Glam World Ambassador 2019» տիտղոսներին արժանացած ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների եք մասնակցել, երբեւէ եղե՞լ է նման դեպք, որ Հայաստանն այլ երկրի ներկայացուցիչ ներկայացնի:

— Արդեն 4 տարի է Հայաստանը ներկայանում է ամենահեղինակավոր «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, որի ազգային տնօրենը Գոհար Հարությունյանն է: Ինչպես արդեն գիտեք, այս տարի «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի լիցենզիան գնել է Յուլիա Պավլիկովան: Մրցույթը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում, եւ 16 մասնակցից ընդամենը 6-ն են եղել ռուսաստանաբնակ հայուհիներ: Ու հաղթող է ճանաչվել ազգությամբ ռուս, 31-ամյա Իրինա Զախարովան: Ինձ համար շատ ծիծաղելի եւ աբսուրդային է, ինչպե՞ս կարելի թույլ տալ, որ «Միսս տիեզերք»-ի բեմից Հայաստանը ներկայացնելիս «յան»-ի փոխարեն՝ հնչի «Զախարովա» ազգանունը: Սա խայտառակություն է: Կամ նա ի՞նչ գիտի Հայաստանի մասին, ինչպե՞ս պետք է ներկայացնի մեր երկիրը «Միսս տիեզերք-2024»-ում: Մենք կրկին խայտառակվում ենք ամբողջ աշխարով մեկ: Եվ առաջին հերթին ծիծաղեցնել ենք տալիս մեր թշնամի երկրներին: Նման դեպք երբեք տեղի չի ունեցել, քանի որ մասնակիցը պետք է խոսի երկրից եւ խնդիրներից, ներկայացնի մեր պատմությունը, մշակույթը: Ես ասել եմ ու կրկին կասեմ՝ Ռուսաստանը զրկվել է «Միսս տիեզերք» եւ մի քանի մրցույթների մասնակցությունից, դրա համար էլ պարզապես նրանք որոշել են ներկայացնել Ռուսաստանը՝ մեր երկրի անվան տակ:

Ստացվում է՝ ինչպես ֆուտբոլում, այնպես էլ գեղեցկության մրցույթներում կարելի է առնել լավ մոդել ու նրանով ներկայացնել Հայաստա՞նը, թեկուզ եթե լինի սեւամորթ կամ հնդիկ:

— Պայմանը «Միսս տիեզերք» մրցույթում այսպիսին է, որ իրենք են ընտրում, թե ով է համապատասխանում, եւ ում են ուզում վաճառել մրցույթն անցկացնելու արտոնագիրը: Սովորաբար, պետք է մի քանի հեղինակավոր մրցույթների ազգային տնօրեն լինել, բայց ստացվում է, որ ով շատ գումար է առաջարկում, նրան էլ վաճառում են: Նշեմ, որ 2023 թվականից «Միսս տիեզերք» մրցույթի ձեւաչափը փոխվել է եւ նոր չափանիշներով է հանդես գալիս, ըստ որի, մրցույթին կարող են մասնակցել 165-170 հասակ ունեցող աղջիկներ, իսկ ամուսնական կարգավիճակը կապ չունի, նաեւ, այսպես ասած, «+ սայզի» աղջիկներ՝ անգամ տրանսգենդերներ: Նոր չափորոշիչներով՝ եթե 6 ամիս տվյալ մասնակիցը ապրել է այսինչ երկրում կամ ունի կացության թուղթ՝ կարող է մասնակցել մրցույթին: Բայց «Եվրատեսիլ»-ի, ֆուտբոլի եւ ընդհանրապես՝ սպորտի ու նմանատիպ մրցույթների հետ չենք կարող համեմատել գեղեցկության մրցույթները: Դրանք շատ տարբեր են իրարից: Այլ մրցույթների ժամանակ չեն ներկայացնում երկրի պատմություն, մշակույթ. խոսում երկրի խնդիրներից, բռնությունից ու բարեգործություններից: Շեշտում եմ՝ ոչ մի ազգի ներկայացուցիչ չի կարող ներկայացնել Հայաստանը: Մեր երկիրը պետք է ներկայացնի հայը եւ իր խոսքն ասի ամբողջ աշխարհին:

Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը, հանրային մեծ աղմուկից զատ՝ հնարավո՞ր է շտկել իրավիճակը:

— Կարծում եմ՝ կառավարությունը պետք է արգելք դնի եւ չեղարկի այդ խայտառակությունը: Իսկ եթե ոչ, ապա «Միսս տիեզերք» մրցույթի նոր սեփականատեր Աննե Ջակրաջուտատիպի կողմից գոնե այն պետք է չեղարկվի: Ազգային մրցույթը պետք է անցկացվի տվյալ երկրում՝ ոչ թե Մոսկվայում: Պետք է անցկացվի նոր «Միսս տիեզերք Հայաստան-2024» ազգային մրցույթ եւ ընտրվի նոր մասնակից, ով պատշաճ կերպով կներկայացնի մեր երկիրը: Թեպետ չեմ կարծում, որ մենք բացի Իրինա Զախարովայից կունենանք նոր մասնակից, քանի որ այս ամենն ահռելի գումարների հետ է կապված: Մի քանի տարի մենք մասնակցություն չենք ունեցել այս մրցույթին, թող այս տարի էլ չունենանք: Ցավալին այն է, որ ամեն տարի «Միսս Հայաստան» մրցույթ են կազմակերպում ու չեն կարողանում հաղթողին ուղարկել մրցույթին: Հայաստանում ամբողջ մոդելինգը ռուսներն են գրավել: 2023 թվականին տեղի ունեցած երեւանյան նորաձեւության շաբաթի մոդելները ռուսներ էին, հիմա էլ «Միսս տիեզերք»-ում է ռուսը ներկայացնում Հայաստանը: Շատ ծիծաղելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել«Ժողովուրդ». Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա«Փաստ». Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել ԱրևմուտքինՌուսական «Իսկանդեր»-ները Իլյիչևսկի նավահանգստում ոչնչացրել են ռազմական բեռներով նավերը (Տեսանյութ)«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը«Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում էՖլորիդայի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք նման բան չեն տեսել (Տեսանյութ)Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ)ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. ՊենտագոնՀանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». ՇարմազանովԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին«Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանումԵս եղել եմ Գազայում․ Թրամփ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода