Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը
ՄիջազգայինԻլոն Մասկը մինչև 2027 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը:
Այս մասին հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով Informa Connect Academy խմբի վերլուծաբանների ուսումնասիրությանը։ Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետները նման եզրակացության են եկել վիճակագրության հիման վրա։ Միջին հաշվով Մասկի կարողությունը տարեկան աճում է 110%-ով։ Ուստի հնարավոր է, որ 2027 թվականին նրա կապիտալը գերազանցի տրիլիոն ԱՄՆ դոլարի նշագիծը։
Տրիլիոնատերերի ցուցակի երկրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի հնդիկ գործարար Գաուտամ Ադանին (նրա ընկերությունը մասնագիտացած է նավահանգիստների և օդանավակայանների կառավարման մեջ): Բայց այս մակարդակին այն կհասնի միայն 2028 թվականին։