Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանից
ԹեմաԱյսօր սկսվում է Սուրբ Խաչի տոնի հնգօրյա պահքը։ Պահքը պահելը առաջին պատվիրանն էր, որ Աստված տվեց մարդուն, որովհետև Աստված պատվիրեց մեր նախահորը՝ Ադամին, իրեն պահել ու չուտել որոշակի մի պտղից (Ծնն․ 2։16-17), բայց թողեց ուտել մնացածից։ Տեսնու՞մ էք, այսպիսով Աստված մարդու մարմնի համար որոշակի սահմանափակում դրեց, որից մարդը պիտի չանցներ։ Մարդը պիտի սովորեր զսպել սեփական անձը, տիրապետել սեփական ցանկություններին։ Երբ մարդը իրեն պահում է կերակրի որոշ տեսակներից, նա վեր է հառնում մարմնի ու նյութի մակարդակից։ Սա պահքի իմաստն է՝ տիրապետել սեփական մարմնին և վեր հառնել նյութական մակարդակից։ Սուրբ Խաչի պահքը շարունակվում է մինչև Ուրբաթ ներառյալ։ Խնդրում եմ, դուք էլ ջանք արեք պահել այս պահքը իր բոլոր մարմնավոր և հոգևոր մղումներով։ Տերը ողորմի և շնորհ անի։