ՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը և Հյուսիսային Կորեան, որոնց հարաբերություններն արդեն բարձր մակարդակի վրա են, ավելի կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված հեռագրում, գրում է News.ru-ն:
Հեռագիրը հղվել է հանրապետության հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նշել է, որ դա համահունչ է Կորեական թերակղզում և հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության և կայունության ապահովմանը:
«Մեր երկրների հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության լավ ավանդույթների վրա, գտնվում են բարձր մակարդակի վրա, դա լիովին հաստատվեց Փհենյանում մեր վերջին կառուցողական և բովանդակալից բանակցություններով»,- ասել է Պուտինը։