Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Շարմազանով ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Ես ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար Մելոյան ՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐ Պետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասին Տորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ) Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ) Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան

Հարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ Դեմոյան

Ներքաղաքական

 
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը «բռնակցել» տերմինով ներկայացնելու ձեւակերպումը կենթարկվի վերանայման, եւ կվերաթողարկվի արդեն փոփոխված տարբերակը։

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր ստեղծված տարբերակի հետ կապված անհանգստություններին ու մտահոգություններին, որոնք վերաբերում են թեմաներից մեկում «բռնակցում» բառն օգտագործելուն՝ նշել էր, որ այս պահին դասագրքի արդեն խմբագրված տարբերակն ուղարկվել է դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը գրքի փոխված տարբերակը կտեղադրի կայքում, եւ այդ նոր փոփոխված տարբերակը կուղարկվի տպագրության։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է եղել «Արեւելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» ձեւակերպմամբ։ Թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:


— Հայոց պատմության վերոնշյալ շրջանում «բռնակցում» եզրույթը կիրառելը ինչպե՞ս կբնութագրեք:


— Այդտեղ, կարծում եմ՝ հեղինակի ցանկությունն այնքան չի եղել, որքան եղել է ինչ-որ ուժերի ցանկությունը` որոշակի ինտրիգ ստեղծելու նոր դասագրքի հետ կապված: Այդ ինտրիգի իմաստը շատ պարզ է: Ինչպես ասում են՝ դա այբուբեն է քարոզչական պատերազմների մեջ, երբ դու մի աղմուկ ես ստեղծում մեկ այլ թեմայի շուրջ՝ մոռացության տալով մնացած բազում այլ թեմաներ: Այդ ոճով են աշխատում այսօրվա իշխանությունները, կամ այն ուժերը, որոնք խորհրդատու են հանդիսանում:
Այժմ գալով 8-րդ դասարանի դասագրքին՝ պարզից էլ պարզ է, որ հենց նման մի աղմուկի էին իրենք սպասում, որպեսզի 7-րդ դասարանի դասագրքի թեման նաեւ մոռացության մատնվի:

Երբ 8-րդ դասարանում առկա հնարավոր սխալները, ինչպես նաեւ անճշտություններն ու խայտառակությունները՝ բոլորը պարփակվեն եւ միատեղվեն մեկ բառի շուրջ: Իհարկե, դա սխալ է գիտականության առումով, ինչպես նաեւ բոլոր առումներով քննության չի առնվում, եւ ոչ էլ նորարարական իր խոսքը հեղինակը կարող է արդարացնել: Սխալ է եւ հակագիտական, եւ ես կարծում եմ, որ դասագրքի մեջ նման տերմին ներմուծելը ու դրա շուրջ կրքեր բորբոքելը՝ դա, մեղմ ասած, ժուլիկության հերթական դրսեւորում է: Մենք տեսնում ենք, որ հեղինակի մոտ շատ լավ է ստացվում սխալներն ուղղել, հիմնավորել, որ դրանք արդեն տեսել են եւ այլն, եւ այլն:

Այժմ այդ «բռնակցման» հետ կապված եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ դա հակագիտական է, սակայն իմաստն այն էր, որպեսզի դրանով ուշադրություն շեղվեր, եւ տեսնում ենք, թե ինչպիսի բարձրաստիճան վերաբերմունք ցուցաբերվեց «բռնակցում» բառի շուրջ:

Նույնիսկ ռուսական կողմը պաշտոնապես արձանագրեց, եւ դրանով ամեն ինչ կարող ենք ասել, որ իր տեղն ընկավ, քանի որ այդ բառը հենց դրա համար էր ներմուծվել դասագրքի մեջ, որպեսզի ռուսական կողմին հնարավորություն ընձեռվեր հայկական կողմին ուղղված եւս մեկ անգամ ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, որպեսզի հայկական կողմը չհիշեցնի խաղաղապահների ոչ խաղաղապահ գործունեության մասին, ինչպես նաեւ շրջափակման մասին:


— Եթե շարժվենք գրքի հեղինակի տրամաբանությամբ՝ ստացվում է, որ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը ե՞ւս բռնակցողներից մեկն էր՝ իր անձնվեր պայքարով:


— Հիմա տեսեք, եթե խոսում ենք Ներսես Աշտարակեցու կերպարի մասին՝ կրկին մենք բերում ենք շատ լուրջ գիտական հարց եւ դրանով հանդերձ մեկ դասագրքի մեջ ուզում ենք քննարկել, սակայն փորձենք հասկանալ, թե ո՞ւմ կողմից է սա արվում: Ինչ-որ մի հեղինակ, ով Հայոց պատմությանը նույնիսկ չի մասնագիտացել: Ինքն այժմ ուզում է, որպեսզի իր բոլոր գրածները դասագրքի էջերում (ոչ թե գիտական հոդվածում, կամ մենագրության մեջ, կամ էլ ատենախոսության) մենք դարձնենք մասնագիտական քննարկման առարկա, ինչը ես ինքս չեմ անում, քանի որ դա շատ մեծ ճոխություն կլինի հեղինակի՝ նույն Սմբատ Հովհաննիսյանի համար, որպեսզի ես ինքս քննարկեմ նրա ամեն մի բառն՝ այն էլ դասագրքի մեջ:

Ներսես Աշտարակեցին, գիտենք, թե ինչ մեծ տեսլականի տեր մարդ է եղել (ի դեպ, այս տարի լրանում է Ներսիսյան վարժարանի 200-ամյակը), բայց մենք գիտենք, որ այդ տեսլականը եկավ մի պահ խանգարեց ռուսական կայսերապաշտությանը: Մենք բոլորս էլ գիտենք, չէ՞, թե իրեն ինչու արգելեցին: Մարդ, որը զինեց առաջին ռազմական ուժերը, մարզեց Թիֆլիսում 1827 թվականին եւ նպաստեց ռուսական ներթափանցմանն այս տարածաշրջան: Ի վերջո, նրա ծրագրերը հայկական պետականություն վերականգնելու, ազգային ինքնություն ամրացնելու՝ եկավ եւ բախվեց ռուսական կայսերապաշտության հետ, եւ իրեն աքսորեցին:

Այս մասին, իհարկե, չի գրում, կամ հպանցիկ կերպով է անդրադառնում հեղինակը, սակայն այդ դասագրքի մեջ բավական շատ բացթողումներ կան հայկական ինքնության, հայկական պատմության դրվագների առումով:
Ես ինքս սպասում եմ, որպեսզի տպագիր տարբերակը գրախոսվեր, քանի որ էլեկտրոնային տարբերակը հրապարակելուց հետո՝ իրենք շատ հանգիստ կարող են ասել, որ դիտողություններն արդեն ուղղվել են էլեկտրոնային տարբերակով: Այժմ պետք է նշեմ նաեւ այն մասին, որ իմ գրախոսությունը, որը ես պատրաստել էի՝ մի փոքր կվերանայեմ արդեն տպագիր տարբերակի վրա եւ կհրապարակեմ:


— Պարոն Դեմոյան, իսկ այս դեպքում ի՞նչ բռնակցման մասին կարող է խոսքը լինել՝ եթե այդ ժամանակ, որպես պետական միավոր, Հայաստան չկար:


— Ես ասում եմ, որ դա հակագիտական է: Սմբատ Հովհաննիսյանը բոլոր առումներով այդ բառն այնքան արհեստական կերպով է ներմուծել, որ ես կասկածում եմ, որ դա իր հեղինակայինն է: Հիշենք, որ 7-րդ դասարանի դասագրքի ժամանակ ինքն ասում էր, թե պատմական վիճելի հարցերը՝ դասագրքի տիրույթում տեղ չունեն: Հիշում ենք, չէ՞, որ այդպիսի բան է նա ասել, եւ դա, ասես, դարձել էր զենք: Այժմ նա ամենավիճելի հարցը բերել է հենց դասագրքի ուղղությամբ (ինքն իր խոսքին հակասել է՝ մեղմ ասած):


Հիմա ես չեմ ցանկանում Սմբատ Հովհաննիսյանի ինչ-որ գրած դասագիրքը մեկնաբանել: Հարցն այստեղ Սմբատ Հովհաննիսյանը չէ, նա ընդամենը ստորին օղակն է: Հարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը, որը չգիտեմ, թե ի՞նչ կենդանու համառությամբ՝ շարունակում է պնդել, որ այդ գրքերը պետք է մնան՝ անկախ նրանից անգամ, որ դա աղբ է, խոտան է, հաշվի չառնելով նաեւ այն, որ դրա մասին գրում են շուրջ հարյուրից ավել պատմաբաններ: Ի դեպ, այստեղ նաեւ հատկանշականն այն է, որ ինքն այդ պատմաբաններին տալիս է ձեւակերպում՝ ինչքան հայտնի եւ անհայտ պատմաբան, որ կա: Դա մի փոքր փողոցային խոսելաոճ է, այլ ոչ թե նախարարի, որը պատասխանատու է գիտության եւ մշակույթի համար:


Հիմա վերին օղակը՝ դա նույն վարչապետն է, որը խոստանում է ծայրից ծայր կարդալ այդ դասագիրքը եւ կարծիք հայտնել: Ես չգիտեմ՝ լրագրության ֆակուլտետը չավարտած անձը ո՞նց կարող է պատմության դասագիրքը ծայրից ծայր կարդալուց կարծիք ունենալ: Միգուցե ասեր որպես ծնող, որ իր երեխաները պետք է սովորեն, բայց քանի որ կա այսպիսի «հրաշք» Ժաննա Անդրեասյան անունով, ապա կարծում եմ, որ այստեղ ավելորդ է անգամ լսելը Նիկոլ Փաշինյանի կարծիքը:


— Իսկ այս հարցին լուծում տալու համար՝ ի՞նչ է անում մեր պատմագիտական հանրույթը:


— Ես որքան գիտեմ՝ Պատմության ինստիտուտը պատրաստել է, բայց դեռեւս չի հրապարակել իր դիտարկումներն ինչ-ինչ պատճառներով: Իրենց ներկայացուցիչն ասաց, որ նույնիսկ դատական կարգով են ցանկանում հարցին անդրադառնալ, քանի որ իրենց կարծիքն ինչ-որ ձեւով հայտնվել է Սմբատ Հովհաննիսյանի ձեռքում, որը եւս մեկ անգամ ապացուցել է (թերեւս, եթե հավատանք այդ հրապարակմանը, որը հանրային հարցազրույց էր), որ Սմբատ Հովհաննիսյանն իր հերթական ժուլիկ գործարքն է կատարել:

Իրեն տվել են այդ սխալները, մի մասն ինքն արդեն անցկացրել է եւ տպագրել է՝ որպես մաքրագրված օրինակ: Այո, սա արդեն սեւ թուղթ է, հասկանու՞մ եք, ամեն մի գիտնականի համար, որ այսպիսի աղմուկի մեջ է ներքաշվում: Ինքը կարող է մտածում է, թե այնքան հզոր է, որ կարող է իշխանական մեծ հովանավորությամբ հակադրվել ամբողջ գիտական համայնքին, որը միատարր չէ, քանի որ կան շահերի եւ տեսակետների, միջանձնային հարաբերությունների բախումներ, բայց Սմբատ Հովհաննիսյանն արդեն վաղուց ստացել է իր գիտնականի սեւ թուղթը: Այդքան բան կարող եմ ասել:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». ՇարմազանովԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին«Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանումԵս եղել եմ Գազայում․ ԹրամփԻսկ Պուտինը գիտի՞ կվադրոբերների գոյության մասին, մեկնաբանել է ՊեսկովըWeather Channel եղանակային ալիքը, ակնկալելով աննախադեպ ուժգնության «Միլթոն փոթորիկը, ցույց է տվել բոլոր հինգ մակարդակների փոթորիկների ազդեցությունը (Տեսանյութ)Միխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքըԵրկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքումՅուպիտերը հետընթաց կունենա հոկտեմբերի 9-ին. այս 3 նշանները կբախվեն դժվարություններիԱռաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համարԱդրբեջանի դրոշի առջև խոնարհված և տաբատն ուղղող Փաշինյան․ ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածելՓաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպել են Կրեմլում. 168.am (տեսանյութ)Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ-իրանական սահմանից. Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода