Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
ՀասարակությունԱնկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216.380 քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։