Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտնել է՝ ղազախական կողմը պատրաստ է՝ շարունակելու Ալմաթիում հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար, հայտնում է Turantimes.kz-ը։
Իր հերթին, Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի մտադրության մասին՝ շարունակելու ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրում համագործակցության հետագա ամրապնդման համար։