ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Ես ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար Մելոյան ՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐ Պետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասին Տորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ) Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ) Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. Ղազարյան

Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»

Մամուլի տեսություն

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, թե անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216380 քաղաքացի։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս ամենը գուցե տպավորիչ է, եթե չլինեն մի շարք... եթե-ներ:

Բայց ամեն ինչ հերթով: Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է անկանխիկ շրջանառությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Եվ, իսկապես, ներկա տեխնոլոգիական զարգացման պայմաններում անկանխիկ գործարքների իրականացումն էական առավելություններ է տալիս։ Ու տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և անկանխիկինն ավելացնելու համար։ Իսկ Հայաստանում 2022 թվականին անգամ որոշում ընդունվեց, որ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ներդրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի մասին էլ ակնարկում կամ հիշեցնում է ԱՍՀՆ-ն: Թվում է՝ խայտառակ ցածր թոշակների պայմաններում 6000 դրամը քիչ գումար չէ։ Բայց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի կարևոր խնդիրներ:

Նախ՝ 10 տոկոսը 12 դարձնելու հետ, նոր փոփոխության համաձայն, սեպտեմբերի 1-ից արդեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Այսինքն, թոշակառուներին մնում է քարտով միայն գնումներ կատարել խանութներից: Միջանկյալ նշենք, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իսկապես հակված են իրենց մոտ քիչ կանխիկ գումար պահել և վճարումներ կատարել քարտով։ Բայց անկանխիկ վճարումների մասով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետության կողմից դեռևս լուծված չեն։ Այսինքն, պետությունը հայտարարում է անկանխիկ վճարումները խրախուսելու մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ քաղաքացիների համար դա դառնում է գլխացավանք:

Օրինակ՝ մայրաքաղաքի հատկապես ծայրամասերում, առավել ևս՝ մարզերում քիչ չեն փոքր ու միջին խանութները, որոնք կա՛մ համապատասխան տերմինալ չունեն, կա՛մ ուղղակի հակված չեն անկանխիկ վճարումների իրականացմանը, օրինակ՝ դրանք տարօրինակ կերպով «հանկարծ» կա՛մ «այս պահին» չեն աշխատում, կա՛մ հընթացս «խափանվում» են։ Խոսքն առավելապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի խանութներին, թեպետ նման գործելաոճով են աշխատում այլ փոքր խանութներ ևս: Սրան պետք է հավելել բոլոր այն դեպքերը, երբ խանութներն ունեն վճարային տերմինալ, բայց մեծամասամբ քարտով վճարել ցանկացող հաճախորդը հանդիպում է սառը, նույնիսկ մի տեսակ թշնամական վերաբերմունքի, չհաշված՝ մշտական «մուննաթը»։

Դե պարզ է, որ քարտով վճարումների դեպքում գործարքը գրանցվում է, ու տնտեսվարողները հակված են, որ էլեկտրոնային համակարգում գործարքները քիչ գրանցվեն, որ քիչ հարկեր վճարեն։ Մյուս հարցն այն է, որ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, որպեսզի արագ կապ ապահովվի ու գործարքներն արագ գրանցվեն առանց խնդիրների՝ հատկապես մարզերում։ Մասնավորաբար, վճարման համակարգերը պետք է հաճախակի թարմացվեն, ու հատուկ հսկողություն սահմանվի դրանց նկատմամբ։ Կառավարությունից անընդատ ընդգծում են, որ շատ մեծ գործ են կատարել թոշակառուների համար հետվճարային համակարգի ներդրման տեսանկյունից, սակայն իրականության մեջ, երբ հսկողություն չկա անկանխիկ առևտրի իրականացման հարցում, ապա հետվճար ստանալու նրանց հնարավորությունները էապես սահմանափակվում են։

Միգուցե կառավարությունը պետք է ավելի արտոնյալ պայմաններ ստեղծի կամ հարկային բոնուսներ տրամադրի խանութներին ու այլ տնտեսվարողներին՝ անկանխիկ շրջանառության պարագայում, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը անկանխիկ վճարումների հարցում ու նույնիսկ շահագրգռված լինեն։ Միևնույն ժամանակ, այս ամենը չի նշանակում, որ պետք է ամբողջովին խուսափել կանխիկի գործածումից, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ էլեկտրոնային վճարային համակարգերում կարող են խափանումներ տեղի ունենալ կամ այլ խնդիրներ առաջանան, ֆինանսական գործառնությունները կաթվածահար կլինեն, ու անհնար կլինի առևտուր անել։ Ուստի, այս առումով կանխիկի գործածումն ապահովում է այլընտրանքային անվտանգության բարձիկները։ Մի խոսքով, որևէ համակարգ գործարկելուց առաջ, առավել ևս՝ ընթացքում, հստակ պետք է կանոնակարգվեն առկա խնդիրները, հակառակ դեպքում, ինչպես այս, այնպես էլ այլ պարագաներում, նույնիսկ ճիշտ գաղափարը վերածվում է հանրության համար իսկական փորձանք:

 






ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին«Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանումԵս եղել եմ Գազայում․ ԹրամփԻսկ Պուտինը գիտի՞ կվադրոբերների գոյության մասին, մեկնաբանել է ՊեսկովըWeather Channel եղանակային ալիքը, ակնկալելով աննախադեպ ուժգնության «Միլթոն փոթորիկը, ցույց է տվել բոլոր հինգ մակարդակների փոթորիկների ազդեցությունը (Տեսանյութ)Միխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքըԵրկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքումՅուպիտերը հետընթաց կունենա հոկտեմբերի 9-ին. այս 3 նշանները կբախվեն դժվարություններիԱռաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համարԱդրբեջանի դրոշի առջև խոնարհված և տաբատն ուղղող Փաշինյան․ ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածելՓաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպել են Կրեմլում. 168.am (տեսանյութ)Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ-իրանական սահմանից. ՍուրենյանցՏարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода