Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ
ԹեմաՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է «ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ» ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏՈՎ
Հակոբ Օշականի անվան հ. 172 հիմնական դպրոցը անցել է հեռավար ուսուցման, ընդ որում՝ անորոշ ժամանակով: Այս մասին ահազանգեցին աշակերտների ծնողները: Իսկ թեինչն է պատճառը, որ ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ անց միայն նման որոշում կայացվեց, դօրոցի տնօրինությունից տվեցին հետեւյալ պատասխանը. «Դիմեք քաղաքապետարան»:
Իսկ ահա քաղաքապետարանի լրատվական վարչությունից ստացել ենք պատասխան ըստ որի. «Դպրոցը արդեն տաս տարուց ավել գնահատվել որպես երրորդ կարգի վթարայնություն ունեցող շենք, բայց խնդիրն առաջացել է օրերս, եւ հենց տնօրենի ահազանգի պատճառով է նման որոշում կայացվել: Տնօրենը ահազանգել է, որ երրորդ հարկի աստիճանները կարծես դղրդում են, ու ռիսկ կա, որ հնարավոր է փլվի: Քաղաքապետարանը շտապ միջոցներ է ձեռնարկել, այս պահին փրկարար ծառայությունը փորձաքննություն է իրականացնում, թե ինչն է ահազանգի բուն պատճառը: Մինչ փորձաքննության եզրակացությունը, այո, որոշում է կայացվել անցնել հեռավար ուսուցման, այս պահին հստակ ժամկետներ չկա»,- փոխանցեցին քաղաքապետարանից:
Իսկ, ահա ծնողները վստահ են, որ պատճառը հարեւանությամբ բարհրահարկ շենիք շինարարությունն է, որտեղ պարբերաբար պայթեցման աշխատանքներ են իրականացվում, ինչն էլ ուղիղ ազդում է առանց այն էլ վթարային դպրոցի հիմքերի վրա:
Ստացվում է, որ քաղաքապետարանը առաջնորդվում է թքած ունենալու նուրբ արվեստով եւ շինթույլտվություններ է տալիս այն վայրերում, որի հարակից տարածքները փլուզման ուղիղ թիրախ են հանդիսանում:
Ինչ վերաբերում է տրված պարզաբանմանը, ապա դատելեվ քաղաքապետարանի տրամաբանությունից, 10 տարի շարունակ երեխաներին պարտադրել են վթարված շենքում, այսինքն՝ կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելով դասի գնալ: Ավելին, անգամ ուս.տարվա շեմին ոչ մի ստուգում չի եղել, թե շենքն ինչ վիճակում է, եւ միայն տնօրենն է «պատահաբար» հայտնաբերել, որ՝ «երրորդ հարկի աստիճանները կարծես դղրդում են»: Բացատրենք քաղաքապետարանին. Աստիճանները չեն կարող նենց այնպես, միանգա մից սկսել դղեդալ, այն էլ այնպես, որ փլուզման վտանգ առաջանա: Իսկ ահա վթարային դպրոցին հարակից հատվածում 30-հարկանի շենքի շինթույլտվություներ տալու եւ պայթյեցումների դեպքում, իհարկե, աստիճանները կարող են սկսել դղրդալ: Ու նույն հարց է, ինչը հաճախ է առաջանում քաղաքապետարանի հետ կապված. Իսկ այդ թույլտվությունները հանուն «սիրուն աչքերի՞» են տալիս, թե՞ խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է: