Ռուսական բանակը սկսել է հակահարձակում՝ ուկրաինական ուժերին Կուրսկից դուրս մղելու համար. ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական բանակը սկսել է հակահարձակում՝ ուկրաինական ուժերին Կուրսկից դուրս մղելու համար։ Ըստ աղբյուրի.
«Ծովայիններն ու դեսանտային ուժերը հարձակվում են՝ հակառակորդին շպրտելով Կորենևոյից, Սնագոստից, Վիշնևկայից և Ապանասովկայի շրջանից։
Ծովային հետեւակայինները ներխուժել են նաեւ Գորդեեւկա՝ Գլուշկովսկու տեղամասում։
Տեղեկություններ կան Բորոկի շրջանում մեր ուժերի հաջող հակագրոհների մասին։
Հակառակորդն արդեն կորցրել է բազմաթիվ դիրքեր, տեխնիկա և զրոհայիններ»: