Իրանն այնպիսի զինատեսակներ ունի, որոնցով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները. Էբրահիմ Ջաբարի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն նաև անվտանգության ոլորտում. Պեսկով Մասնագետը նշել է՝ որ միրգն է պաշտպանում քաղցկեղի զարգացումից Թուրքական սահմանն այդպես էլ փակ կմնա Նիկոլի մոսկովյան այցն ինչ-որ բա՞ն է փոխել Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը մարտավարական զորավարժություններ է անցկացնում Գուրգեն Արսենյանը Ադրբեջանի անկախության օրը միջոցառում է կազմակերպում (լուսանկար) «Իրավունք»-ի 35 տարիները գալիս են մեզ պնդելու՝ տվյալ անձնակազմն ինչ լուրջ աշխատանք է արել. Մելոյան Ադրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ Սիմոնյանին Ադրբեջանից պատասխան առաջարկ դեռ չկա ՀՀ կողմից ուղարկված «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ

Այնպես չպետք է լինի, որ Նիկոլին փոխարինենք մեկ այլ Նիկոլով. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

 
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս հանդիպել է տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ, ով եւս ներկա է եղել հանդիպմանը:


— Ի վերջո, քաղաքական խորհուրդ ձեւավորվե՞ց, թե` ոչ:


— Պետք է նշեմ, որ քաղաքական խորհուրդ ձեւավորելու իրական փորձ, որպես այդպիսին, չի կատարվել: Ըստ էության, քաղաքական խորհրդակցություններ են ընթանում: Ես ինքս մեկ անգամ նույնիսկ ստիպված եղա առնչվել մի իրավիճակի, որ ասում էի՝ մի՛ ասեք շարժումը քաղաքական խորհուրդ ունի, որովհետեւ քաղաքական խորհուրդ չկա, այլ քաղաքական կուսակցությունների հանդիպում է դա: Ընդամենը սա է: Հիմնական որոշումն էլ, ի դեպ, ասեմ, այն էր, որ սեպտեմբերի 22-ին՝ Մարզահամերգային համալիրում, պետք է տեղի ունենա նշանակալի միջոցառում:


— Իսկ որեւէ արդյունք քաղաքական ուժերի հետ Բագրատ սրբազանի հանդիպումն արձանագրե՞ց:


— Նախ պետք է նշեմ, որ այս դեպքում խոսքն իմ կարծիքով տեղեկատվության մասին էր: Ինքն ուզում էր տեղեկացնել, որ այսպիսի մեծ միջոցառում է տեղի ունենալու: Հիմնականում դա էր, եւ մասնակցության շուրջ հարցերն էին քննարկվում, թե ով այդ միջոցառմանն ինչ չափով կմասնակցի:


— Փաստորեն, քաղաքական խորհուրդ ձեւավորելու հարցում մասնակից քաղաքական ուժերը որեւէ կոնսեսունսի չե՞ն եկել:


— Ոչ: Այդպիսի հարց չի քննարկվել այս անգամ: Դա ժամանակին էր քննարկվում, եւ այլ քննարկում չի եղել դրանից հետո: Այս անգամ նաեւ նման խնդիր չկար դրված:


— Բայց այս հանդիպումների ձեւաչափն ո՞վ է համակարգում, Կարեն Բեքարյա՞նը:


— Ես չգիտեմ: Եթե ինքը նախաձեռնողն էր, անգամ չգիտեմ էլ, թե նա ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել, եւ ասեմ ավելին՝ անգամ չի էլ եղել առիթ կամ պատճառ, որ ինքս էլ խորանամ այդ ուղղությամբ: Ինձ հետաքրքրում են առավել քան շատ լուրջ հարցերը: Այնպես չէ, որ մենք կաշկանդված ենք ինչ-որ բանով:


— Այս անգամ նկատելի էր, որ քիչ քաղաքական ուժեր էին ներկա հանդիպմանը: Պատճառն, ըստ Ձեզ, ո՞րն էր:


— Ես ինքս լուրջ տարբերություն չնկատեցի: Այսինքն՝ ԱԺԲ-ն կար, ՀՅԴ-ն կար, Արամ Գ. Սարգսյանը եւ Բագրատյանը կային:


— Բայց հանդիպման ընթացքում որեւէ որոշում կայացվե՞ց, կամ լուծումներ առաջարկվեցի՞ն:


— Ամսի 22-ին պետք է շատ լուրջ քննարկում լինի Մարզահամերգային համալիրում: Ես ինքս չգիտեմ, թե ինչ ակնկալիք ունի հենց ինքը՝ նախաձեռնողը: Անձամբ ես նախաձեռնողը չեմ: Մենք այս պարագայում առավել քան շատ աջակցող ենք, սակայն մեկ փաստ եւս պետք է արձանագրենք: Չի կարելի շեշտը դնել միայն իշխանափոխության վրա: Ես ինքս իմ ելույթում եւս առանձնակի ընդգծել եմ այդ մասին եւ մեկ անգամ եւս կկրկնեմ: Այնպես չպետք է լինի, որ Նիկոլին փոխարինենք մեկ այլ Նիկոլով, այլ պետք է հիմնարար փոփոխությունների փորձենք գնալ այս անգամ:

Այսինքն, այն, ինչը ես ինքս պետք է ասեի՝ հիմնական մասն արդեն զգացի, որ ընկալվեց, բայց սա մի փոքր նաեւ բարդ է: Շախմատի խաղում եթե որեւէ մի քայլ կատարվի, ապա հաջորդ քայլերն արդեն կերեւան: Դեպքեր կան, որ խաղացողը շատ լավ գիտի, թե որ դեպքում ինչ քայլեր պետք է անի: Նա ինքը գիտի 3 քայլ է հաշվում, թե՝ 4 քայլ: Այնպես որ, կարծում եմ՝ այնքան էլ մեղադրելու չէ, քանի որ դու քոնն ես ասում, իրենք էլ, ինչ խոսք, իրենցն են ասում: Կցանկանաս, իրենց հետ կաշխատես, չես ցանկանա, իհարկե, չես աշխատի:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Իրանն այնպիսի զինատեսակներ ունի, որոնցով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները. Էբրահիմ ՋաբարիՌուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն նաև անվտանգության ոլորտում. ՊեսկովՄասնագետը նշել է՝ որ միրգն է պաշտպանում քաղցկեղի զարգացումիցԹուրքական սահմանն այդպես էլ փակ կմնաՆիկոլի մոսկովյան այցն ինչ-որ բա՞ն է փոխելՀայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը մարտավարական զորավարժություններ է անցկացնումԳուրգեն Արսենյանը Ադրբեջանի անկախության օրը միջոցառում է կազմակերպում (լուսանկար)«Իրավունք»-ի 35 տարիները գալիս են մեզ պնդելու՝ տվյալ անձնակազմն ինչ լուրջ աշխատանք է արել. ՄելոյանԱդրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ ՍիմոնյանինԱդրբեջանից պատասխան առաջարկ դեռ չկա ՀՀ կողմից ուղարկված «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ3 մթերք, որոնք այրում են ճարպըԻրականում կռիվը ոչ թե Ալենի եւ Անդոնի, այլ` Ալենի եւ Նիկոլի մեջ էՔՊ Վարչության նախապես նշանակված այսօրվա նիստը հետաձգվել է. հայտնի են պատճառներըԱրարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՎեճ, դանակահարություն՝ Երևանի ավտոլվացման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Սկանդալից հետո ՔԿ-ի և մյուս ուժայինների մեքենաները հեռացան առանց իրենց ղեկավարների (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. բացառիկԵթե պատգամավորի հետ են այսպես խոսում, քաղաքացո՞ւն ինչ կանեն․ ՔՊ-ականը՝ Արգիշտի Քյարամյանի մասին (տեսանյութ)ՔՊ-ական Խաչատրյան Արմենը կարող է պարգևատրվել Եռաբլուրում լրագրողին անպատվելու համար.Armenian info Կարո՞ղ է հիմա էլ սովն է չոքելու մեր դռանը. ԶԱՐՄԱՆՔՀայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան«Քյարամյանը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել». Հովիկ Աղազարյանը բացահայտում արեցԴեմ չի եղել՝ մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. ԲԱՄԲԱՍԱՆՔՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են անցկացրելCovid-ը վերադարձել է. անվանվել են հիվանդության ներկայիս տարբերակի հիմնական ախտանիշները«Ինչո՞ւ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումներըՆախընտրական կենացները քաղցրանում են«Շիշ բռնողը» Անդոնին հաթաթա է տվել.Armenian infoԱրգիշտի Քյարամյանը չսպասեց նիստի ավարտին եւ ժամանակից շուտ հեռացավ (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր միջամտեցին Անդրանիկ Քոչարյանի և Արգիշտի Քյարամյանի վիճաբանությանը․ արգելված կադրերԱր­գիշ­տի էլ­բե­կո­վի­չին, Բրեժ­նե­ւի մե­դալ­նե­րից շատ մե­դալ ին­չի՞ ես տվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Արան ոտից գլուխ ես»․Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև քաշքշուկ սկսեց, իրավիճակը լարվեց (Video)Վրաստանը ղեկավարում է ռուսամետ կառավարությունը․ ԶուրաբիշվիլիԹրամփը կես ժամից ավելի պարել է իր նախընտրական միջոցառմանը. կողմնակիցներից մի քանիսի ինքնազգցողությունը վատացել էՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել, կայուն զարգացման միտում ունեն. ԱԽ քարտուղարՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՄՆ-ում է․ մասնակցելու է ցամաքային զորքերի սպառազինության ցուցահանդեսինՀիշում եք, չէ՞, դուք էլ եք նախկին․ լրագրողը՝ ՔՊ-ականին (տեսանյութ)Վրաստանի իշխանությունների գործողությունները երկիրը հեռացնում են ԵՄ-ից. ԲորելԻսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի ռազմական օբյեկտների վրա․ ՆեթանյահուԱդրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումըՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել է մորաքրոջ որդուն ու շղթան վաճառել 65 հազ․ դրամովՀայկ Կոնջորյանի կինը՝ «Հայփոստի» տնօրե՞ն. MediaHubԻնչու՞ եք ԱՀ ՊԲ նախկին հրամանատարին Նիկոլ Փաշինյանի կամքով 2 տարի 45 օր պահում կալանքի տակ (տեսանյութ)«Մարտի 1»-ի գործով փամփուշտները փոխել են. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (տեսանյութ)Էդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան. Լուսինե Բադալյանը` Վահե Ղազարյանին (տեսանյութ)Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհներըԱստանայում մեկնարկեց Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումըԱյո՛, իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը. Գեւորգյանը փակագծեր է բացումՔաղաքական նպատակով ընդդիմադիրների մեքենաները բերման եք ենթարկում. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода