Ահա, թե վիտամին D-ի ավելցուկն ի՞նչ կարող է առաջացնել
ՀասարակությունՑյուրիխի համալսարանի (University of Zurich) մասնագետները պարզել են, որ այս վիտամինի ավելցուկը խախտում է տարեց մարդկանց շարժման կորդիանացիան, ինչն էլ հանգեցնում է ավելի հաճախակի վայր ընկնելուն: Մասնագետները հետևել են 70 տարեկանից բարձր 200 կանաց և տղամարդկանց: Նրանց մի մասը մեկ ամիս օգտագործել է 24000 ՄՄ վիտամին D, մյուս մասը՝ 60000 ՄՄ վիտամին D, իսկ երրորդ մասը՝ ընդունել է ոչ միայն 24000 ՄՄ վիտամին D, այլ նաև կալցիֆեդիոլ, որը պարունակում է վիտամին D-ի ածանցյալներից մեկը:
Հետազոտության մասնակիցներին մասնագետները հետևել են վիտամին D-ի ընդունման ավարտից հետո մեկ տարի: Պարզվել է, որ ավելի քիչ քանակությամբ վիտամին ընդունող մարդիկ (47,9%) ավելի քիչ էի ընկնում, քան նրանք, ովքեր ընդունել էին այդ վիտամինի մեծ չափաբաժին (66,9%) կամ համատեղել էի վիտամին D-ի ընդունումը կալցիֆեդիոլի հետ (66,1%):
Սակայն քննադատներն ընդգծում են, որ այս հետազոտության ընթացքում բացակայում էր վերահսկիչ խումբը, որի մասնակիցները առհասարակ չէին ընդունի վիտամին D: Նրանք գտնում են, որ կարևոր է նաև վիտամինի ընդունաման ժամը և ամենօրյա չափաքանակը:
Աղբյուրը՝ medportal.ru