Ճապոնիայում թույլատրվել է վաճառել, ռոբոտացված համազգեստներ
ՀասարակությունՃապոնիայում թույլատրվել է վաճառել, ռոբոտացված համազգեստներ, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս սարքը եվրոպաական երկրներում հավանության է արժանացել բժշկական նպատակներով օգտագործելու համար:
Խոսքը վերաբերում է Cyberdyne ընկերության կողմից մշակված Hal համազգեստներին: Այն օգնում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով, մկանային դիստրոֆիայով և ավելորդ քաշով տառապող մարդկանց հաղթահարել զգալի տարածություն` առանց կողմնակի օգնության:
Այս համազգեստներն անցել են կլինիկական հետազոտություն և դրանում մասնակցող 24 հիվանդները, 9 օրյա վերապատրաստումներից հեո, կարողացել են այդ համազգեստներով հաղթահարել այնքան տարածություն, որրքանր չեն կարող հաղթահարել այն հիվանդները, որոնք չեն կրում այդ համազգեստները:
Հագուստի ներսում ներկառուցված է սենսորային համակարգ, որոնք արձագանքում են նյարդային համակարգի ազդանշաններին, և դրանց շնորհիվ հագուստը կարողանում է հիվանդի վերջույթների ստորին հատվածները գործողության մեջ դնել, որոնք նարմալ վիճակում չեն կարողանում ինքնուրույն շարժվել և տեղաշարժման ընթացքում հանդիպում են բավականին լուրջ դժվարությունների:
Աղբյուրը՝ medportal.ru