Հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը. Վահագն Չախալյան Արմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ Բաբուխանյան Ինչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո Նիկոլյանը ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ «ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ Սրբազան Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին Հեռախոսային տեռո՞ր Դավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճով Ռուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)

Համաշխարհային կենսաբանական դիվերսիա. որն է լինելու հաջորդ համաճարակը

Հանդիպում

Ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք։ Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են՝ կան նաեւ մահվան դեպքեր: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«ՆԵՂՈՍԻ ՏԵՆԴԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԷԼ ՉՀԱՍԱՎ, ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻՄԱ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ»

Արեւմտյան Նեղոսի տենդը փոխանցվում է մոծակների միջոցով, եւ սրա հետ կապված ամենաշատ հնչող հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս այն հասավ Հայաստան:

— Արեւմտյան Նեղոսի տենդի հարուցիչը չի հասել Հայաստան, այն միշտ ներկա է եղել՝ առնվազն վերջին տասնամյակների ընթացքում՝ դեռ ԽՍՀՄ ժամանակներից: Ընդ որում՝ ներկա է եղել ոչ միայն մեր երկրում, այլ` ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Այն, որ տարբեր ԶԼՄ-ներ վերնագրեր են գրում, թե՝ «Արեւմտյան Նեղոսի տենդը եկավ, հասավ…» եւ այլն, ասեմ, որ ոչ մի տեղ էլ չհասավ, պարզապես, հիմա է արձանագրվել պաշտոնապես: Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսը նախորդ դարի 90-ական թվականներից արդեն իսկ թռչունների միջոցով բավականին լայն տարածում էր ստացել աշխարհում: Առաջին անգամ հայտնաբերվել է Արեւելյան Աֆրիկայում այնուհետեւ գրանցվել է Եվրոպայում, Միջին Արեւելքում: Ի դեպ, թե՛ Միջին Արեւելքում, թե՛ Եվրոպայում առաջացրել է վայրի թռչունների բավականին լայն խմբաքանակների անկում, ապա տարածվել մարդկանց շրջանում՝ առաջացնելով տարբեր տեսակի ընթացքներ՝ ընդհուպ մահեր: Հիշեցնեմ, որ այս հիվանդությունը հիմնականում փոխանցվում է կուլեքս տեսակի մոծակներով, բայց նաեւ կան նկարագրված դեպքեր, որ փոխանցվել է անոֆելես տեսակի մոծակներով. այս տեսակը մալարիայի հարուցչի փոխանցողն է: Կան ոչ մալարիային մոծակներ, որոնք փոխանցում են այնպիսի մակաբուծային հիվանդություններ, ինչպիսիք են դեղին տենդը, տուլարեմիան եւ այլն: Այս բոլոր տեսակներն էլ ներկա են մեր երկրում, արձանագրված են: Այսինքն՝ պնդել, որ միայն կուլեքս մոծակն է տարածում գտել, կլինի ոչ այնքան գիտելիքահեն: Բացի այս ամենը, Արեւմտյան Նեղոսի տենդը տարածվում է տիզերով եւս: Մասնավորապես՝ գրականության մեջ նկարագրված իքսոդային եւ արգասային տիզերի կողմից է տարածվում, որոնք նույնպես տարածում ունեն մեր երկրում:

Կարո՞ղ ենք վստահ ասել, որ սա, իսկապես, բնական ճանապարհով տարածվող վիրուս է: Թե՞ կանցնեն ժամանակներ, ու կպարզվի, որ «արտադրվել» է, օրինակ, ամերիկյան լաբորատորիաներում:

Հետաքրքիր հարց է: Բայց որպեսզի դավադրության տեսություններով չառաջնորդվենք, պարզապես, պետք է ասեմ հետեւյալը՝ եթե այս վիրուսի հարուցիչը շրջանառության մեջ է տասնյակ տարիներ, եթե ունենք մեր երկրում ե՛ւ դրա տարածողը, ե՛ւ դրա փոխանցողը, այսինքն՝ կարող ենք ասել, որ մեր երկրում ունենք բնական օջախներ այս հիվանդության, եւ առ այսօր մարդկանց շրջանում այն չի արձանագրվել, մանավանդ մահվան ելքեր (չեմ ասում չի եղել, ասում եմ՝ չի արձանագրվել), եւ հանկարծակի արձանագրվում է, կարող է վկայել երեք բանի մասին:

Առաջին՝ առ այսօր եղել է այնպիսի քաղաքականություն, որ, օրինակ, մենինգիտը եւ էնցեֆալիտը հետեւանք է պատոմորֆոլոգիական փոփոխությունների, երբ հարուցիչն ախտահարում է արդեն գլխուղեղի թաղանթը, բայց այն առանձին հիվանդություն չէ: Կարող է լինել բակտերիալ, վիրուսային մենինգիտ, նույնիսկ սնկերով հարուցված մենինգիտ, արյան բջիջների մակաբույծներով հարուցված մենինգիտ եւ մի շարք այլ տեսակի մենենգիտներ, բայց դրանք հետեւանք են: Եվ մեր երկրում, երբ ախտորոշվել է մենինգիտ, պատճառը մինչեւ վերջ չի ախտորոշվել: Այսինքն՝ ախտորոշել են հետեւանքը, բայց չեն ախտորոշել, թե ինչով է հարուցվել այն:

Երկրորդ տարբերակն այն է, որ դեպքեր եղել են, պարզապես, այդ դեպքերը կոծկվել են:

Եվ երրորդ՝ եթե հավատանք պաշտոնական տվյալներին եւ ասենք, որ նոր են դեպքերը սկսվել արձանագրվել, նշանակում է, որ հարուցչի ախտածին տեսակ է սկսել շրջանառվել:

Ասեմ, որ Արեւմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը երեք տեսակի ընթացք ունի.

Առաջին՝ 50 տոկոսից բարձր դեպքերում այն ընթանում է գրիպային տեսքով. տաքություն է բարձրանում եւ այլն:

Երկրորդ՝ որոշ դեպքերում կարող է քութեշի նման մարմնային ցան առաջանալ, այնուհետեւ տարածվում է ձեռքերի եւ ոտքերի վրա:

Երրորդ՝ նեյրոինվազիվ ատեսակն է, որն ամենավտանգավորն է եւ ախտահարում է արդեն գլխուղեղը:

Ենթադրում եմ, որ գուցե տարիների ընթացքում մեր բնակչության շրջանում եղել են նման մաշկային, գրիպային տեսակներ, բայց նեյրոինվազիվ տեսակն այդքան հաճախ չի եղել: Օրինակ` Ասիայում եւ Աֆրիկայում նեյրոինվազիվ տեսակի Արեւմտյան Նեղոսի տենդեր բավականին շատ են, մեզ մոտ՝ ոչ: Քանի որ մեր մասնագետները գերադասում են ԱՄՆ-ի ցուցումները լսել, այլ ոչ թե գրականության կարդալ, նշեմ, որ ԱՄՆ ցուցումների նկարագրության համաձայն՝ մեկ տոկոս դեպքերում է, որ ուղեղի թաղանթը ախտահարվում է: Ըստ գրականության էլ, ըստ երեւույթին, տվել են այդ մեկ տոկոսը, այսինքն՝ մահացության դեպք: Իհարկե, կասկածում եմ, որ վարակվածների քանակը հիմա մեզ մոտ ավելի բարձր չէ, բայց անկախ նրանից, թե ինչ եմ մտածում, հիմնվում եմ պաշտոնական տվյալների վրա:

«ՀԻՇԵՔ՝ ՈՎՔԵՐ ԷԻՆ ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՎՐԱ»

Պաշտոնապես արձանագրվում է, որ այսքան մահացած կա, այսքան հիվանդացած, բայց փաստացի ո՛չ պատվաստանյութ կա, ո՛չ բուժում: Հայտնի լաբորատորիաների մասնագետները, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ասելիք, անելիք չունե՞ն, թե՞ պետք է արձանագրվեն թվեր, հետո փաստի առաջ կանգնենք, ինչպես եղավ Քովիդի դեպքում:

— Վերջերս դիտում էի ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Չախմաչյանի հարցազրույցը, որը Կենդանաբուժականի մեր ֆակուլտետի շրջանավարտներից է: Եթե չեմ սխալվում, ինձնից մեկ տարի անց է ավարտել: Նա նկարագրում էր այս հիվանդությունը, բայց չեմ ուզում անդրադառնամ իր ձեւակերպումներին, պարզապես, ասեմ այն, ինչը, իրոք, ինձ մտածելու տեղիք տվեց: Առաջին հերթին նա չբացառեց դեպքերի թվի ավելացումը, ինչը ենթադրում է, որ դեպքերի թվի աճ կա: Ուստի՝ մանավանդ քովիդ փսիխոզից հետո՝ պետք չէ սպասել, որ այդ կենտրոնի մասնագետները կամ առհասարակ պետական ոլորտում աշխատող մասնագետները լիովին արժեքավոր, արժանահավատ կամ ճիշտ տեղեկատվություն կհաղորդեն:

Բայց այս հիվանդության դեմն առնելու հնարավորություն իրականում կա՞: Թե՞ կորոնավիրուսի պես, հիմա էլ ասելու են Արեւմտյան Նեղոսի տենդն ում շունն է, արաղով շփեք, պինցետով հանեք

— Սա ուրիշ պատմություն է: Արեւմտյան Նեղոսի տենդը փոխանցվում է մարդուն արյունով սնվող միջատների միջոցով, ինչպես ասացի՝ մոծակների, տիզերի, եւ ոչ թե օդակաթիլային ճանապարհով, ինչը ենթադրում է, որ համաճարակի տեսքով չի ընթանա: Կարող են լինել տեղական բռնկումներ, ներառել տասնյակ, ինչու ոչ, հարյուրավոր մարդկանց: Նաեւ կարող են լինել ֆատալ դեպքեր: Բայց այն, ինչը կարող է տեղի ունենալ նույն թռնչի գրիպի դեպքում, բացառում եմ, որովհետեւ, պարզապես, հիվանդության համաճարակաբանությունն է այլ: Եվ նույնիսկ եթե ենթադրենք, թե ինչ-որ մի խումբ մարդիկ որոշել են փորձարկել ինչ-որ բան մեր բնակչության վրա, ինչն, ըստ իս, մի քանի անգամ տեղի է ունեցել, էլի մեր մասնագետներն այդ մասին չեն խոսի, քանի որ այդ տեսակը չեն: Նույնիսկ եթե նրանք իմանան, որ իրենց բնակչության վրա փորձարկում է կատարվում, նրանք դրա մասին չեն խոսի՝ այն պարզ պատճառով, որովհետեւ վախենում են կորցնել աշխատանքը: Այս դեպքում՝ իրենց անձնական շահը գերադասում են մնացյալից: Հիշեք, որ Մեծ եղեռնի ժամանակ Երզնկայում թուրք, այսպես կոչված, բժիշկները պատվաստանյութ էին փորձում արտադրել եւ փորձարկումներ էին անում հայ զինվորների եւ մանուկների վրա եւ նրանց օգնում էին հայկական անուն-ազգանուններով բժշիկները, ծափահարում էին արդյունքները ստանալուց: Այսօր, ցավոք սրտի, մեր առողջապահության համակարգի հիմնասյուները տապալվել են բառիս բուն իմաստով, մանավանդ իմունոկանխարգելման, ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության ոլորտում, որը լիովին ղեկավարվում է այլ երկրի կողմից: Եվ առանց այդ երկրի ցուցումի՝ այդ ոլորտի մասնագետները նույնիսկ չեն կարող նստել կամ կանգնել: Համենայնդեպս, մեծամասնությունը: Սա շատ ցավալի է ինձ համար: Իհարկե, կարող են լինել այդ ոլորտում մեկ կամ երկու հոգի, ով արժանապատիվ իրեն պահի եւ ազգի ապագան, ազգի առողջությունը գերադասի՝ սեփական շահից, բայց, ինչպես ցույց տվեց, քովիդափսիխոզը, նմաններին ես դեռեւս չեմ հանդիպել:

«ՎՏԱՆԳԸ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ԹՌՉՆԻ ԳՐԻՊԻՑ»

Ժամանակը ցույց տվեց, որ երբ աշխարհաքաղաքական լարված իրավիճակ է, «օգնության» են գալիս տարբեր վիրուսներ: Եվ հիմա էլ թեժ քաղաքական աշնանը զուգահեռ սկսեց խոսվել Արեւմտյան Նեղոսի տենդի, Կապիկի ծաղիկի, Կորոնավիրուսի նոր օջախների մասին: Ընդ որում՝ միայն մեր երկրում չէ այդպես, այլ համաշխարհային տենդենց է: Ամեն անգամ այս համընկնումները պատահականությո՞ւն են:

— Դեռեւս 2020 թվականին, երբ ռուսական մի պարբերականի հարցազրույց էի տալիս, ասացի, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է, որի հիմնական զենքը կենսաբանական է: Ասելով դա՝ նկատի չունեի, որ տարբեր երկրներ սկսելու են դաշտում իրար դեմ կիրառել կենսաբանական զենք: Կենսաբանական զենքի ազդեցության շառավիղի հայտնաբերման դժվարությունը նրա մեջ է, որ պետք է կարողանաս ապացուցել, որ քո դեմ կենսաբանական զենք են կիրառել: Դրա համար դու պետք է շատ լայնածավալ հետազոտություններ անցկացնես: Այդ հետազոտություններն անցկացնելու համար քո երկրրը պետք է հնարավորություններ ունենա: Այսօր այդպիսի հետազոտություններ անցկացնելու հնարավորություն ունեն 3-4 երկիր՝ ոչ ավել: Դա Չինաստանն է, ՌԴ-ն է, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան: Ընդ որում՝ վերջին երեքը համարվում են կենսաբանական զենքի մասին կոնվենցիան դեպոնիզացնող հիմնական երկրները: Իսկ մեր երկրում նման հետազոտության հնարավորություններ չկան: Նույնիսկ եթե համապատասխան գիտնականներ էլ ունենայինք, տեխնիկական առումով՝ այն հնարավոր չէ իրականացնել: Բայց ես կցանկանայի, օգտագործելով այս հնարավորությունը, կոչ անել մեր բնակչությանը չմատնվել որեւիցե խուճապի, վախենալու պատմություններին չհավատալ: Էլի եմ ասում՝ սա մոծակներով տարածվող հիվանդություն է, պարզապես, պետք է հետեւել, որպեսզի չդառնաս մոծակների զոհ: Չվերաբերվել դրան, ինչպես նախկինում ենք վերաբերել: Եթե տեսնում ենք մոծակներ, ուրեմն՝ դրանց պետք է ոչնչացնել: Վայրի բնության մեջ գտնվելով՝ պետք է ուշադիր լինել տարեցների, երեխաների նկատմամբ, չքնել բաց երկնքի տակ: Այո՛, պատվաստանյութ այս հիվանդության դեմ գոյություն չունի, որովհետեւ դեռեւս չեն գտել: Բայց այնպես չէ, որ ման չեն գալիս: Ու դրան էլ պետք է հանգիստ վերաբերվել: Ասել եմ ու առ այսօր մնում եմ այն կարծիքին, որ հաջորդ համաճարակը, որն օգտագոծվելու է համաշխարհային կենսաբանական դիվերսիայի համար, լինելու է թռչնի գրիպը: Չի լինելու ո՛չ Արեւմտյան Նեղոսի տենդը, ո՛չ այլ վիրուս:

Ինչ վերաբերում է Կապիկի ծաղիկին, կրկին պետք է ասեմ, որ այդ հիվանդության վտանգն ավելի շատ չափազանցված է, քան իրականում կա: Կապիկի ծաղիկը վաղուց հայտնի է, նոր չէ: Այսօր, ուղղակի, արհեստական աղմուկ է բարձրացվում: Իսկ մեր մասնագետները կրկնում են այն, ինչ ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այո, դա հիվանդություն է, որը կարող է ներթափանցել, բայց չունի այն վտանգը, ինչը կարող է ունենալ թռչնի գրիպը մարդու կյանքի եւ առողջության համար: Պետք է հաշվի առնել այն, որ դեռեւս 2005-2006 թվականից ամերիկացիները քրտնաջան աշխատում են, որպեսզի այն դառնա շատ ավելի մահաբար: Այնպես որ, վտանգը պետք է սպասել թռչնի գրիպից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը. Վահագն ՉախալյանԱրմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ ԲաբուխանյանԻնչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո ՆիկոլյանըԿայացավ «Եվրասիական տնտեսական միության վերլուծական կենտրոնները եւ հասարակական հատվածը» խորագրով միջազգային կլոր սեղանԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ«ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ ՍրբազանՈղջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասինՀեռախոսային տեռո՞րԴավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճովՌուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Զինվորը, որին այսօր գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Գնում ենք Սահմանադրական դատարանԿայացավ «Տանիքը` Հայաստան» խորագրով ազգային փոքրամասնությունների փառատոնը Երեւանի սրտումՈւկրաինական բանակի հերթական կատաստրոֆան (Քարտեզ)Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°CԻնչո՞ւ չի կարելի ոտքերը խաչած նստելԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Բարոնը, հյուրերին տարակուսանքի մեջ է գցել «ոսկե գդալի» պատմությամբՄիքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. դադարեցրեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ ՍրբազանՀարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինըՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԹԻՄԵՐԸ Մ-23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱԱ֊ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎԻնչ են պատմում ռուսաստանյան գերմանացիներըԻսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել. ԻՀՊԿ ռшզմածովային ուժերի հրամանատարՉեմ բացառում, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է հենց Ալիեւի հրահանգով. Աշխեն ՍումբուլյանԾաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունըՍրբազան պայքար․ Հանրահավաք Հանրապետության հրապարակում` ուղիղՀայ-ռուսական դարավոր բարեկամությունը փչացնելը մեծ հանցանք է. Աիդա ՀարությունյանԿադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակումՌուսաստանում ուկրաինական պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծումՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱրագածոտնի մարզպետն արդեն լծվել է այդ գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է ՄոսկվաՇՏԱՊ.Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՂազախստանում ատոմակայանի կառուցմամբ պետք է զբաղվի միջազգային կոնսորցիումը. ՏոկաևՄենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ ՍրբազանՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԶինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրելՈւկրաինայի Զինված ուժերի պաշտպանությունը «ճռռում է» Դոնբասի ողջ տարածքում. Ուկրաինական աղբյուրԻշխանությունը իշխում է Հայաստանն՝ ի շահ թուրքերի. Արթուր ԽաչենցՌուսական «Իսկանդերը» Օդեսայում ոչնչացրել է Եվրոպայից զինամթերք ներկրող նավը (Տեսանյութ)Կենդանակերպի երկու նշանների կյանքը հոկտեմբերին կտրուկ կփոխվիԱրթուր Խաչենցի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվԲեմում անկեղծ եմ, բայց կյանքում Ադուեւ չեմ. առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումԾերացման արտադրանք. ինչու պետք է ձեր սննդակարգից հանեք հավի միսըԻնչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու ԱսադըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի ՄասունքըՉեմ ուզում քրտինքի հոտով մարդկանց Երևանում հանդիպել, խոսում եմ ու չգիտեմ`գլուխս որտեղ մտցնեմ. Արա ՂազարյանԱդրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. ԱմիրբեկովՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода