Շոլցը ոնց որ նորից «Безоговорочная капитуляция»- ի հոտ ա առել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՑԻԿՆԵՐԸ
(ԱՆԴՈՆԻ ԿՈՂՄԻՑ` «ԻԺՈՅԻՑ» ՀԵՏՈ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ՎԱՂՈՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ շրջանառվող լուրերի` ՔՊ-ին կից բացվելու է քաղաքական դուրսգրված որբերի որբանոց, ու այն ղեկավարելու է տխրահռչակ Անդոնը։
**
ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
(ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ «ԱՊԱՑՈՒՅՑԻ» ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրոլոգների` Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Չալաբյանն ընդդիմության մեջ օտար է, իշխանության մեջ` յուրային։
**
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
(ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՆԻԿՈԼԻ ՏԻԿՆՈՋ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Լեզվաբանական ինստիտուտի` Հայաստանի ՄԻՊ-ը այսուհետ պետք է ընթերցվի որպես «ՆԻՊ» (Նիկոլի իրավունքների պաշտպան)։
**
ՄԱՐԴԸ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԻ, ՈՐ ԱՍՈՒՄ Ա
(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ` ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` Շոլցը ոնց որ նորից « Безоговорочная капитуляция»- ի հոտ ա առել։
**
ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ
(ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿԵՆԱՑԸ ԽՄԵԼ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի,
Խմենք կենացը հարկ վճարողի...