Կուրսկում ռուսների հարձակումը ուկրաինական ուժերին սկսել է սպառնալ մի քանի «կաթսաներով» (Քարտեզ)
ՄիջազգայինԿուրսկի ուղղությամբ ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակողական օպերացիան:
Այս առավորվանից ռուսները հարվածում են Օբուխովկայի եւ Լյուբիմովկայի ուղղությամբ (Քարտեզում)։
Մի շարք աղբյուրներ հավաստիացնում են, որ Օբուխովկան արդեն իսկ ռուսների վերահսկողության տակ է, եւ հարձակումը զարգանում է դեպի Սվերդլիկովո: Իսկ դա ռեալ սպառնալիք է, որ ռուսները կարող են դուրս գալ Սուջայի հատվածում գտնվող ուկրաինական ուժերի թիկունք:
Իսկ ահա Լյուբիմովկայի ուղղության հետ կապված նույն աղբյուրները տեղեկացնում են, որ ռուսներն արդեն այդ բնակավայրի մատույցներում են, եւ այն վերահսկողության տակ առնելու դեպքում կսպառնան Օլգովկա տանող հիմնական ճանապարհին, այն է՝ այդ գծից հյուսիս գտնվող ուկրաինական ողջ խմբավորմանը: