Հակաեկեղեցականների հավաք անցկացնելու փորձերն անօրինական են
Հասարակություն1209Hrant-1+
ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ
Մայր տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին ընդառաջ՝ տեւական ժամանակ է, ինչ պրոադրբեջանական հայտարարություններով հանդես եկող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը եւ կարգալույծ նախկին մի հոգեւորական, որը շարունակում է հանդես գալ Տեր Սահակ քահանա Գալստյան անունով, սոցցանցերում լուրեր են տարածում, թե սեպտեմբերի 14-ին Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույցեր:
Թե արդյոք ստացել են որեւէ հանրային հավաքի իրազեկում եւ ընդունել այն ի գիտություն, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Վաղարշապատի քաղաքապետարանից:
«Նման նախաձեռնության վերաբերյալ որեւէ գրություն չունենք՝ ո՛չ սեպտեմբերի 14-ի, ո՛չ առաջիկա օրերի համար», - մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Վաղարշապատի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար ՍԻՐԱՆՈՒՇ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Ըստ էության, ստացվում է, որ որեւէ հանրային, փողոցային գործողություն, որը հակաեկեղեցական ինչ-որ շրջանակների կողմից ուղղորդված ինչ-ինչ մարդիկ կփորձեն իրականացնել, ոչ միայն հակաօրինական է, այլեւ կունենա հետեւանքներ՝ իրավապահների կողմից: Եվ ընդհանրապես, եթե անգամ հարցի բարոյական կողմն էլ դնենք մի կողմ, մեզ մնում է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ բացառիկ դեր է տրված Հայ Առաքելական եկեղեցուն, որը պետք է հարգի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ավելին` պետության պարտավորությունը պետք է լինի` ոչ միայն հարգել, այլ ամեն ինչ անել, որ եկեղեցու դեմ ոտնձգություններ, որպես այդպիսին, չլինեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ