Բայդենի՝ Պուտինին հեռախոսազանգով չէր կարող վերջ դրվել ուկրաինական հակամարտությանը. Կրեմլ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէր կարող վերջ դնել ուկրաինական հակամարտությանը, եթե նույնիսկ զանգահարեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի համար նրան կշտամբում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է «Իզվեստիան»։
«Ոչ, նման հորդորը ոչ մի կերպ չէր կարող վերջ դնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ի մերժումը Ուկրաինան որպես սպառման նյութ օգտագործելու իր քաղաքականությունից՝ փորձելով ճնշել այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, կարող է գրեթե շատ առումներով վերջ տալ դրան»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-մ հրաժարվի նման քաղաքականությունից ու դիրքորոշումից, դա իսկապես կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։