Բացահայտվել է Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսի խաբեությունը
ՄիջազգայինԱմերիկացի երաժիշտ Ջոնի Քինգը բացահայտել է Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսի խաբեությունը. «Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսը կրել է Nova H1 Audio ականջօղեր, որոնք անլար ականջակալներ են» (Ստորեւ լուսանկարում)։
Նրան տեսել են նաև բանավեճի ընթացքում անընդհատ գրիչով գրառումներ կատարել, թեև նախկինում հստակ պայմանավորվածություն է եղել, որ կողմնակի հուշումներ ու գրառումներ չլինեն։ Իսկ այսպես ստացվում է, որ Հարիսին բանավեճի ժամանակ կողքից հուշել են` ինչ խոսել:
Չնայած դրան, Fox News հեռուստադիտողները, ովքեր դիտել են բանավեճը հեռուստատեսությամբ, 92 տոկոսով քվեարկել են բանավեճում Թրամփի հաղթանակի օգտին: