Հանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան
Միջազգային«Հակառուսական պատժամիջոցները դժվարացնում են ուրանի արտահանումը Եվրոպա», - Financial Times թերթին տրված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ղազատոմպրոմ» ընկերության ղեկավար Մեիրժան Յուսուպովը։
Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ գրում է. «Կորցնելով ազդեցությունը Աֆրիկայում՝ Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ սկսեցին փնտրել ուրանի ձեռքբերման այլընտրանքային աղբյուրներ։ Ղազախական ուրանը կարող է իրական այլընտրանք դառնալ ռուսական կամ աֆրիկյան ուրանի համար։ Բայց այստեղ կա լոգիստիկայի խնդիր։ Ռուսաստանով ուրան արտահանել չեն կարող, քանի որ ղազախական ընկերությունը կարող է հայտնվել արեւմտյան սեւ ցուցակներում։ Մնում է այլ ճանապարհ գտնել, եւ այստեղ ի հայտ է գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունը։ Դրա համար էր Շառլ Միշելը կոչ անում շտապ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ բացել ճանապարհները։ Օ'Բրայենն էլ շեշտը դնում էր միջազգային առեւտրից օգտվելու անհրաժեշտության վրա։ Բայց պարզվում է ավելի կարեւոր բան կա՝ ՈՒՐԱՆ, հանուն ինչի Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ։ Թե չէ աչքերը ուռել էին ՀՀ տնտեսական հնարավորությունների մեծացման համար»։