«Փաստ». Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և կանխատեսում էին իրավական հանրույթի շատ ներկայացուցիչներ, երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը ուղարկեց դատարանի այլ կազմով լրացուցիչ քննության:
Այն, որ Չալաբյանի ու նրա փաստաբանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքն առնվազն մասնակիորեն բավարարվելու էր, մեղմ ասած, անակնկալ չէր: Ավելին, բազմաթիվ իրավաբաններ նշում էին, որ օբյեկտիվ և օրինական որոշումը դա կարող էր լինել: Այստեղ կա հարցի նաև այլ կողմը: Վերաքննիչի կողմից բեկանված վճիռը առաջին ատյանի դատարանում կայացրել էր իշխանության «սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը՝ հայտնի Մացոն:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում