Համաշխարհային Օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները երկրորդ տուրում
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում սեպտեմբերի 12-ին կկայանան երկրորդ տուրի մրցամարտերը։
Հայաստանի հավաքականը կմրցի Անդորրայի թիմի հետ։ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղան սպիտակներով, իսկ Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը՝ սև ֆիգուրներով։ Տուրը բաց կթողնի Գաբրիել Սարգսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը Մեքսիկայի թիմն է։ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, իսկ Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը՝ սևերով։ Մրցամարտը բաց կթողնի Սուսաննա Գաբոյանը։
Երկրորդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ից։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային, իսկ կանանց թիմը նույն հաշվով ուժեղ էր գտնվել Տրինիադ և Տոբագոյից։
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով և կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։