Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը երկրորդ օրն է՝ տեղափոխում է զրահախմբեր և հետևակ՝ Կուրսկում ռուսական սահմանը ճեղքելու եւ հիմնական մարտական գոտում հարձակվող ռուսական ուժերի թիկունք դուրս գալու հաամր:
Ըստ ռուսական աղբյուրի. «Ինժեներական տեխնիկայի օգնությամբ հակառակորդը սկսեց հաղթահարել ականապատ դաշտերը և «վիշապի ատամները», իսկ դրանց հետևում տանկեր և զրահատեխնիկա գործարկել՝ փորձելով շեղել մեր ստորաբաժանումների ուշադրությունը, որոնք հակահարձակում են տանում Կորենևոյից մինչև Գորդեևկա: Քւկրաինական զինված ուժերը փորձում են թիկունքից հարձակման վտանգ ստեղծել։
Հակառակորդը 3–7 զրահամեքենաներից բաղկացած խմբերով անցնում է մի շարք գրոհների։ Սկզբում առաջ անցան ինժեներական ականազերծման մեքենաները, որին հաջորդեցին մարտական զրահամեքենաները:
Մարտերը շարունակվում են երկար ժամեր, հակառակորդը կորցրել է մեծ թվով տեխնիկա, սակայն շարունակում է առաջխաղացման փորձերը»։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական բանակը հետ է մղել ճեղքելու 4 փորձ։
«Այս անհաջող հարձակումներից և կրած կորուստներից հետո օկուպանտները վերախմբավորվեցին և նորից փորձում են հարձակվել։ Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկայի տեղաշարժը սահմանի մոտ շարունակվում է: Հակառակորդը շարունակում է հետևակ բարձրացնել և ուժեր կուտակել նոր ալիքների համար, մեր հրետանին և անօդաչու թռչող սարքերը շարունակում են գրոհել նրանց վրա»,- նշում է աղբյուրը: