Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Ավստրիայի, Հունաստանի հաղթանակներն ու օրվա այլ արդյունքներ(տեսանյութ) Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների հավաքականի հետ (տեսանյութ) Լուկաս Սելարայանի շքեղ գոլը տուգանայինից(տեսանյութ) Կիտրոնաջրի «կախարդական» հատկությունները Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով Հայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահները Հայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան Համբարձումյան Ստամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէ Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Տնտեսություն

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։

Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորութուն և շրջայց՝ Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Նախագծի մեկնարկը տրվեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում և պատմեց նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Ucom-ի մասնակցությունը ծրագրում և վերահաստատեց շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:

«Ucom Ֆելլոուշիփ»-ը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության սկզբունքների միջև առկա բացը, այլև ծառայում է որպես կորպորացիաների և ՀԿ-ների միջև համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

«Անչափ ուրախ ենք  տեսնել այսպիսի հիանալի և ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին և օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին և հետևել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաև դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության և կայուն արտադրանքի ոլորտներում: Ծրագրում մասնակցելու համար ընտրված նախագծերը հետևյալն են․

Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է  նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:

Edible Dishware: Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից և հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից և պանրից պատրաստված ափսեներ և այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:

Solatube Armenia: Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության և օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական ​​լուսավորության պահանջարկը:

NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ և լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:

 

Unnamed Project: Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաև ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:

 

Բացման միջոցառուման ընթացքում ելույթ ունեցան նախորդ ծրագրերի մասնակից ստարտափները, որոնք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և անցած ճանապարհով նոր մասնակիցների հետ: Նոր ստարտափներին նաև մանրամասնորեն ներկայացվեց ծրագրի կառուցվածքն ու ժամանակացույցը՝ նախապատրաստելով նրանց գալիք հետաքրքիր ամիսներին:

 

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենթորությունից և պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500,000 ՀՀ դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար:


**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

 

 






Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Ավստրիայի, Հունաստանի հաղթանակներն ու օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների հավաքականի հետ (տեսանյութ)Լուկաս Սելարայանի շքեղ գոլը տուգանայինից(տեսանյութ)Կիտրոնաջրի «կախարդական» հատկություններըԱդրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկովՀայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահներըՀայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան ՀամբարձումյանՍտամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէՀայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունիԵրեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ Shamshyan

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода