ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian info
ՀասարակությունՕրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում խոսելով Հայաստանում ռուսական ներկայության թեմայով՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն չի թաքցրել, որ ՔՊ-ի ռազմավարական նպատակը Հայաստանում ռուսական զինական ներկայության լիարժեք բացառումն է: Մասնավորապես՝ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում վարվել, եթե կա 40 տարով կնքված պայմանագիր ՌԴ-ի հետ, Գագոն ասել է, թե ձևը կգտնեն՝այդ պայմանագիրը վերանայելու ու ռուսական զինական ներկայությունն առհասարակ Հայաստանից դուրս դնելու:
Սա չափազանց էական հարց է Հայաստանի տարածքային ամբոջղականության անձեռնմխելիութան տեսանկյունքից: Խնդիրն այն է, որ իրականում հայ-թուրքական սահման գոյություն չունի, իսկ ներկայիս ՀՀ-ի սահմանները ձևավորվել են 20-րդ դարի երկրորդ տասնամյակում կայացած ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում: Այսինքն՝ Հայաստանի արևմտյան սահմանն իրականում եղել է ու, ըստ էութան, մնում է ռուս-թուրքական սահման: Եթե 102-րդ ռուսական ռազմաբազան հայտարարում է Հայաստանում իր առաքելության ավարտի մասին, ապա ի՞նչն է խանգարելու Թուրքիային սահմանների ճշգրտում կատարել Հայաստանի հետ ուժի դիրքերից: Դժվար թե Արևմուտքը ցանկություն կամ կարողություն ունենա՝ զսպելու Անկարային, իսկ գուցե կարող է և ողջունել՝ կախված իրավիճակից ու սեփական շահերից:
Այնպես որ՝ երբ Մելքոնյան Գագոն խոսում է 102-րդ ռազմաբազայի վերացման մասին, ապա թող նախ բարի լինի ու ներկայացնի երաշխիքներ:
ՔՊ-ի իրական նպատակը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է, իսկ Նիկոլն էլ ապացուցել է, որ Հաաստանի սուվերեն տարաքծները կոնկրետ թուրքերին զիջելու հարցում «իզմ»-եր չունի: