Թրամփի գնահատմամբ, ընտրություններում Հարիսի հաղթանակը կարող է սպառնալ ՌԴ-ի հետ պատերազմով
ՄիջազգայինԵթե Քամալա Հարիսը հաղթի ԱՄՆ ընտրություններում, ապա կլինի պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքով՝ դեմոկրատ թեկնածուն ցանկանում է զորակոչը վերադարձնել ԱՄՆ
«Քվեարկելով Հարիսի օգտին՝ դուք քվեարկում եք Ռուսաստանի հետ պատերազմի օգտին։ Որևէ մեկը պատերազմ է ուզո՞ւմ Ռուսաստանի հետ: Եթե պետք լինի, կանենք։ Բայց նպատակահարմար է դա թույլ չտալ, որ դա տեղի ունենա: Նա ցանկանում է հետ բերել զորակոչը, զորակոչել ձեր երեխաներին և ուղարկել նրանց պատերազմի, որը չպետք է տեղի ունենա»,- ասել է Թրամփը Լաս Վեգասում հանրահավաքի ժամանակ։
Ինքը՝ Կամալա Հարիսը, չի խոսել զինվորական զորակոչ մտցնելու ծրագրերի մասին, սակայն խոստացել է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին։