«Մենք շատ մոտ ենք աղետին». Կիմ Դոտքոմ
ՄիջազգայինՆախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը Ուկրաինային Ռուսաստան խորը ներխուժելու հնարավոր թույլտվության պատասխանի մասին ազդանշան է տալիս, որ Արևմուտքի նախաձեռնությունը կարող է հանգեցնել ողբերգության, X սոցիալական ցանցում ասել է գործարար և ֆայլերի հոսթինգի խոշորագույն Megaupload ծառայության նախկին սեփականատեր Կիմ Դոտքոմը։
«Մենք շատ մոտ ենք աղետին»,- գրել է նա։
Ռուսաստանի ղեկավարը սեպտեմբերի 12-ին ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, այլ, ըստ էության, մտածում են ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավվելու մասին:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի պետությունների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին փոխում է նրանց էությունը։
Մինչ այս Guardian-ը, հղում անելով բրիտանական ղեկավարության աղբյուրներին, պնդում էր, որ Կիևին թույլ տալով «Storm Shadow» հրթիռներ արձակել ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախների վրա, արդեն կայացվել է, սակայն մոտ օրերս այդ մասին պաշտոնապես չի հայտարարվի։