Ռուսները շրջապատում են Ուկրաինսկը` հարձակվելով դեպի Ցուկուրինո (Քարտեզ)
ՄիջազգայինՊոկրովսկո-Կուրախովսկի ընդհանուր ուղղության առանցքային քաղաքներից մեկում` Ուկրաինսկում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ հիմնականում մնում է քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող հանքավայրի տարածքը` իր բարձրադիր աղբակույտով հանդերձ (Քարտեզում):
Սակայն նման է, որ այն ռուսական զորքերը չեն պատրաստվում ուղիղ գրոհով վերցնել: Ռուսները պարզապես հյուսիսից եւ հարավից շրջանցելով հանքավայրը, հարվածն ուղղել են մեկ այլ առանցքային բնակավայրի` Ցուկուրինոյի ուղղությամբ։ Այս բնակավայրից ռուսական ուժերը երեկ երեկոյան դրությամբ 2 կմ հեռավորության վրա են: Եթե երկու ուղղությամբ դեպի Ցուկուրինո շարժվող ռուսական ուժերն ինչ-որ կետում հատվեն, դա Ուկրաինսկում մնացած ուկրաինական ուժերի մնացորդների համար կնշանակի ամբողջական շրջապատում:
Իսկ Ցուկուրինոն կարեւոր է նրանով, որ այս բնակավայրով միաժամանակ անցնում է Պոկրովսկը Կուրախովսկի հետ կակիող հիմնական մայրուղային եւ երկաթուղային ճանապարհները: Այս կոմունիկացիաները հիմնական մատակարարումների ուղիներ են ոչ միայն Կուրախովսկի, այլ ուկրաինական ողջ հարավդոնբասյան ճակատի համար: