ՀՕՊ-ը խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ի 29 անօդաչու թռչող սարք. Ռուսաստանի ՊՆ
ՄիջազգայինՀակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 29 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Բրյանսկի շրջանի տարածքում, մասնավորապես, ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 15 անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, հինգ անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի շրջանում, չորսը՝ Սմոլենսկի շրջանում, երկուսը՝ Օրյոլի և մեկական՝ Բելգորոդի, Կալուգայի և Ռոստովի մարզերի տարածքներում։
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի գործողություններն անվանել է Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձ:
Նշենք, որ ավելի վաղ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել էին ամերիկյան երեք ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, ֆրանսիական երեք Hammer կառավարվող ավիառումբ, ինչպես նաև 53 անօդաչու թռչող սարք: