ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վախեցած են, որ ՌԴ-ն Իրանի իջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ է տվել. Bloomberg
ՄիջազգայինԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վախեցած են Իրանի և Ռուսաստանի միջև հնարավոր միջուկային գործարքից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան լրջորեն մտահոգված են, որ Ռուսաստանը Իրանին տրամադրում է գաղտնի տեղեկատվություն և տեխնոլոգիա, որն ավելի է մոտեցնում միջուկային զենք ստեղծելուն՝ Ուկրաինայի պատերազմի համար բալիստիկ հրթիռների դիմաց:
«Արևմտյան աղբյուրները զգուշացնում են, որ Իրանը վերջին ամիսներին մեծացրել է համագործակցությունը Կրեմլի հետ՝ միջուկային զենք ձեռք բերելու իր հավակնությունների պատճառով», - նշվում է հոդվածում։