Ծրագիր ունեն արցախցու հզոր գենը վերացնել. Գայանե Ներսիսյանը զգուշացնում է
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին լրանում է հայ ժողովրդի վերջին վեց տարիների հերթական ողբերգական օրերից մեկի մեկ տարին:
— Դարեր շարունակ ո՛չ մի վրանաբնակի, ո՛չ մի թուրքի, ո՛չ մի հրեշի չէր հաջողվել հայոց պատմական հողը՝ Արցախը, թողնել առանց իրենց պատմական հողի վրա ապրող հերոս, արարող, տաղանդավոր, արժանապատիվ արցախցիների: Այսօրվա հրեշավոր իշխանությունն՝ իրենց գլխավոր հրեշի գլխավորությամբ, խաբեբայությամբ, ստորաբար հանձնեցին մեր բոլորի համար անսահման սիրելի Արցախը: Եվ, իհարկե, ծրագիր ունեն նաեւ այդ միջոցով արցախցու հզոր գենը վերացնել, քանզի արցախցու հզոր, ամուր գենից շատերն են վախեցել: Ի հեճուկս բոլոր թշնամիների՝ արցախցիները պետք է միասնական լինեն՝ համոզված լինելով, որ ողջ հայ ժողովուրդը կանգնած է իրենց թիկունքին: Հաշվի չառնելով սադրիչներին, հրեշներին՝ պետք է ոտքի կանգնել եւ ողջ ժողովրդի հետ միասին փրկել հայրենիքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ