Եթե ես լինեի նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է լուծել Ուկրաինայի պատերազմի հարցը, եթե վերընտրվի նախագահ:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես շատ լավ գիտեմ նախագահ Պուտինին, ես շատ լավ գիտեմ նախագահ Զելենսկիին և կարծում եմ՝ պատերազմի հարցը պետք է լուծել, և մենք պետք է դա անենք և անենք դա ուժով և իմաստությամբ»:
Ըստ Թրամփի՝ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։
«53 օրից ունենք ընտրություններ. դրանք շատ բան կփոխեն, այդ թվում՝ այս պատերազմի հետ կապված»,-հայտարարել է նա: