Սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամենավտանգավոր քայլն է, որը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի. Սթիվեն Բրայան
ՄիջազգայինՌուսական տարածքի խորքում արևմտյան զենքերը կրակելու հնարավոր թույլտվությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի, գրում է Պենտագոնի ղեկավարի նախկին օգնական Սթիվեն Բրայանը Weapons and Strategy-ի հոդվածում։
«Ասել, որ սա խելահեղ, անխոհեմ քայլ է, թերագնահատում կլինի: Սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամենավտանգավոր քայլն է, որը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը կարծում է, որ Վաշինգտոնը դիտարկում է արևմտյան զինատեսակներով հարվածներ թույլ տալ Ռուսաստանի տարածքի խորքում, քանի որ Ուկրաինան կարող է փլուզվել հակամարտությունում նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Այլապես Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի և նախագահական մրցավազքում նրա տեղը զբաղեցրած Կամալա Հարրիսի թիմը ստիպված կլինի բացատրել, թե ինչու են շարունակել աջակցել պարտվող երկրին՝ դիվանագիտական ճանապարհով առճակատումը դադարեցնելու փոխարեն։
Վլադիմիր Զելենսկին փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել հակամարտության մեջ, և անհասկանալի պատճառով նրա հետ խաղում է նաև ԱՄՆ-ը։
Ռուսաստանի հետ կապ հաստատելու փորձի փոխարեն՝ Վաշինգտոնը բարձրացնում է խաղադրույքը և մեծ ռիսկի է դիմում՝ չունենալով նվազագույն պատկերացում, թե ինչով կավարտվի այյս ամենը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, այլ իրականում մտածում են՝ ուղղակիորեն ներքաշվե՞լ ուկրաինական հակամարտության մեջ։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի պետությունների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին փոխում է նրանց էությունը։
Մինչ այս Guardian-ը, հղում անելով բրիտանական ղեկավարության աղբյուրներին, պնդում էր, որ Կիևին թույլ տալով «Storm Shadow» հրթիռներ արձակել ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախների վրա, արդեն կայացվել է, սակայն մոտ օրերս այդ մասին պաշտոնապես չի հայտարարվի։