Պուտինը մեծացրել է ՌԴ զինված ուժերի անձնակազմի թիվը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի անձնակազմի թվաքականը 2,389,130-ի (այդ թվում՝ 1,5 միլիոն զինվորականներ) հասցնելու մասին: Իրավական ակտերի պորտալում հրապարակված փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից։
Որոշման արդյունքում ՌԴ ԶՈՒ Զինվորական անձնակազմի թիվը կավելանա 180,000-ով, հայտնում է rbc.ru-ն։
ՌԴ ԶՈՒ անձնակազմի թվաքանակը վերջին անգամ փոխվել էր 2023 թվականի դեկտեմբերին՝ հասցվելով 2,209,130-ի: