Ալիևը Բլինքենին ասել է՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը
ՄիջազգայինՍեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը:
Ալիևը, ի թիվս այլ հայտարարությունների, նշել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ կրկին նշելով իբր այնտեղ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան»։
Ալիևը կրկին հայտարարել է, որ պետք է դադարեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։