Ուկրաինական ուժերի համար «կաթսա» է ստեղծվում Օսկոլի ջրամբարի հատվածում (Քարտեզ)
ՄիջազգայինԲացի հարավային Դոնբասից, ուկրաինաական բանակը լրջագույն խնդիր ստացավ նաեւ Խարկովի մարզի հարավային գոտում:
Այսպես, հարավային Խարկովում` Կուպյանսկի ուղղությամբ ռուսներն ակտիվորեն հարձակվում են` անցած ամիս Պեսչաննոյե բնակավարի գրավումից ի վեր: Երեկվա ձեռքբերումների արդյունքում ռուսներն ընդհուպ մոտեցել են Օսկոլ գետին` Օսկոլի ջրամբարի մուտքի հատվածում: Այդ կետը վերահսկողության տակ առնելու դեպքում Օսկոլի մոտ 100 կիլոմետրանոց ջրամբարի ողջ արեւելյան հատվածում գտնվող ուկրաինական ուժերը կայտնվում են կիսաօղակի մեջ` ունենալով հեռանալու կան լրիվ շրջապատման մեջ մնալու հեռանկար: