Պուտինը Մոնղոլիա գնաց շամանների համաձայնությունը ստանալու. ոգիները «դաբրո» են տվել. Der Spiegel
ՄիջազգայինՎերջին օրերին «ցնցող» լուրեր են պտտվում վերջերս ՌԴ նախագահի Մոնղոլիա կատարած այցի պատճառների մասին: Սկզբում քարոզչական տեսքով, բայց ահա դրան միացան նաեւ առաջատար լրատվամիջոցները:
Միխայիլ Զիգարը գերմանական Der Spiegel-ի համար հոդվածում գրում է, թե Պուտինը գնաց Մոնղոլիա տեսնելու շամաններին՝ միջուկային զենք օգտագործելու թույլտվություն ստանալու համար:
Նրանք ասում են, որ առանց շամանների համաձայնության Պուտինը չի համարձակվել «միջուկայինի» վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ վախենում էր ոգիներին զայրացնել, բայց հիմա «գոհ վերադարձավ Մոնղոլիայից»։
Ու հանուն ինչի՞ է այս քարոզը: Փորձում են արեւմտյան հանրությանը համոզել, թե Պուտինը ոչ միայն վճռական է, այն անգամ «ոգիների դաբրոն ունի»` իր վերջին սպառնալիքները կյանքի կոչելու հարցո՞ւմ. երեւի: