Խնդիրն այստեղ կոնկրետ գաղափարն է, թե ինչի համար ենք հավաքվել. Արամ Հարությունյան
Ներքաղաքական«Սրբազան պայքար» շարժման շուրջ ընդդիմադիր դաշտում առկա տարբեր քննարկումները դեռեւս շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Հատկապես այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ներկա էին գտնվել Բագրատ սրբազանի հետ վերջին հանդիպմանը, նրանցից յուրաքանչյուրն այլ դիրքորոշում է շարունակում առաջ քաշել: Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ նշել են, որ այդ հանդիպմանը քիչ քաղաքական այրեր են ներկա գտնվել: Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով ներկա էր սրբազանի հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը:
«Խնդիրը հետեւյալն է, որ այս քաղաքական խորհուրդն այնպես չէ, թե որեւէ պարտադիրի միտում ունի: Օրինակ, նաեւ ցանկություն պետք է լինի: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այնպես չէ, որ եթե տվյալ անձը որևեւէ X թվով ինչ-որ մի հանդիպմանը գալիս է, մյուսին դառնում է X-2 կամ X+1, էական բան չի փոխում, որովհետեւ կրկնում եմ՝ մեզ միավորում է դա: Իսկ եթե կլինեն օրինակ քաղաքական ուժեր, որոնք նաեւ ակնկալիքներ ունեին այլ կարգի, եւ այժմ այդ ամենը չարդարացավ (նկատի ունեմ իրենց ակնկալիքները), ասենք, իրենք ուզում էին ինչ-որ դիրքեր ստանալ եւ այլն, ապա դա արդեն ուրիշ խնդիր է: Բայց այստեղ պետք է նշեմ, որ կուսակցությունների քանակով չի որոշվում, քանի որ Հայաստանում, կոպիտ ասած, կուսակցությունների հիմնական հարցը նաեւ ընտրություններին մասնակցելն է: Եթե տվյալ կուսակցությունը, օրինակ, մասնակցում է, քաղաքականապես ինքն ակտիվ է եւ սկզբունքային, ապա ամենակարեւորը հենց դա է, իսկ մնացյալն արդեն կարող ենք ենթադրել, որ մի կուսակցություն կարող է գալ, իսկ մյուս օրը գնա շարժման մեջ մտնի եւ հետո նորից ետ գա: Այդպես եղել են ժամանակին: Գալիս էին եւ հետո գնում էին մեկ այլ տեղ հայտարարություններ էին անում: Խնդիրն այստեղ կոնկրետ գաղափարն է, թե ինչի՞ համար ենք հավաքվել», - ասաց Հարությունյանը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: