Արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Իրանի նախագահ
ՄիջազգայինՏարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտում են արտաքին ուժերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հանդես գալով օգոստոսի վերջին պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին մամուլի ասուլիսով, գրում է Tasnim-ը։
«Հենց արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` ստեղծելով տնտեսական, մշակութային և էթնիկ հակամարտություններ», - ասել է Փեզեշքիանը՝ նշելով՝ Իրանն իր հարևան երկրների հետ կստեղծի ընդհանուր տեսակետներ և լեզու՝ խաղաղ և հանգիստ տարածաշրջան ունենալու համար։