Զելենսկու` Կուրսկի արկածախնդրությունը մեզ գցեց ծուղակը. Ուկրաիանկան աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Զելենսկու` Կուրսկի արկածախնդրությունը վատթարացրեց իրավիճակը Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի համար: Փաստորեն, մենք ընկանք ծուղակը, և Կրեմլը գամբիթ խաղաց նախագահի գրասենյակի հետ եւ շահեց: Գլխավոր շտաբը ծախսում է իր լավագույն ռեզերվները Կուրսկի շրջանի անպատրաստ դիրքերում մարտերում, մինչդեռ Արևելյան ճակատում չկան ռեզերվներ՝ 2014 թվականից կառուցված ամրացված տարածքները պահելու համար։
Ռուսական ուժերը շարունակում են քայլ առ քայլ առաջ շարժվել, չնայած ուկրաինական զինված ուժերի դիմադրությանը: Ուգլեդարը կընկնի, ասել է ռազմական փորձագետ, ավստրիական բանակի գնդապետ Մարկուս Ռայսները NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Մասնագետը նշել է, որ ռուսական զորքերը Պոկրովսկից փորձում են ուժեղացնել հարձակումները թեւերի վրա։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար Ուգլեդարի ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել։
Սիրսկու վարժեցված բրիգադները Կուրսքի ճեղքումային գոտիներ տեղափոխելու մարտավարությունը բերում է կարճաժամկետ մարտավարական էֆեկտ: Բայց նախ` այդ բրիգադներն այս պահին հալվում են աչքի առաջ: Սիրսկին փորձեց մի պահ Կուրսկում կանգ առնել` ռեզերվներն ուղարկելով այլ կարեւորագույն ուղղություններ, սակայն ռուսական հարձակումը պարտադրեց նրան, նորից եղած ուժերը նետել Կուրսկ: Ու հիմա, ընկավ նաեւ Ուկրաինսկը ու դա դոմինոյի էֆեկտով կշարունակվի: Ուգլեդարի բրիգադով փակելով Պոկրովսկի բեկումը, նա թույլ տվեց թշնամուն ուժեղացնել հարձակումները այնտեղ և պարուրել քաղաքը թեւերում, եւ հերթական կորուստը դա է լինելու»: