Ուկրաինսկը գրավելով, ռուսական ուժերն առանց դադարի շարունակել են հարձակումը մի շարք առանցքային ուղղություններով (Քարտեզ)
ՄիջազգայինՍելիդովո-Կուրախովսկո ուղղությամբ ռուսական ուժերը երեկ ամբողջական վերահսկողության տակ վերցնելով կարեւորագույն բնակավայրերից մեկը` Ուկրաինսկը, առանց դադարի շարունակել են հարձակումը:
Նախ, ուկրաինական աղբյուրները հայտնել են ագլոմերացիայի հաջորդ քաղաքի՝ Գորնյակի վրա լայնածավալ հարձակում սկսելու մասին: Ռուսական ստորաբաժանումները խոշոր ուժերով ներխուժել են քաղաքային տարածքի հյուսիսային (բարձրահարկ) հատված և փորձում են ճեղքել դեպի կենտրոն (Քարտեզում)։
Սակայն հյուսիսից Գորնյակի վրա հարձակումն ավելի նման է ուկրաինական ուժերն այստեղ գամելուն, եւ հիմնական վտանգն այլ հատվածից է գալիս: Ուկրաինսկը գրավելով, ռուսական հարձակման թեւերից մեկը գնում է դեպի Գորնյակ տանող երկաթուղի, որը գրավելով, ռուսները դուրս կգան այդ քաղաքի արեւմտյան գոտի: Սա գործնականում կնշանակի Գորնյակի շրջապատում, եւ այդ վտանգ դեպքում ուկրաինական բանակը քաղաքը պահելու շանսեր չի ունենա:
Միաժամանակ ռուսական ուժերի հարվածն Ուկրաինսկից ընթանում է նաեւ Ցուկուրինոգ բնակավայրի ուղղությամբ, որտեղով անցնում է Պոկրովսկից Կուրախովսկ տանող հիմնական երկաթուղին եւ ավտոմայրուղին: Ցուկուրինոգում ուկրաինական բանակն ունի հապճեպ կառուցված պաշտպանական գոտի, որը, սակայն, հիմնականում բաց գոտում է եւ դժվար թե ռուսներին երկար կանգնեցնի: Միաժամանակ, Ցուկուրինից այն կողմ, դեպի արևմուտք և հարավ-արևմուտք այլեւս հարմար պաշտպանական գծեր չկան: Ընդ որում, այդ ուղին ռուսներին կտանի Կուրախովսկի արեւմտյան թիկունք: Ընդ որում, դրան ընդառաջ կգա Ուգլեդարի հատվածիւց սկսված ռուսական հարձակումը: Ռազմավարական հետեւանքները, ինչպես ասում են, աչքի առաջ են: