Հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը. Վահագն Չախալյան Արմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ Բաբուխանյան Ինչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո Նիկոլյանը ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ «ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ Սրբազան Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին Հեռախոսային տեռո՞ր Դավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճով Ռուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)

«Հրապարակ». Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։ 

Եվ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։ Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։ 

Իր գործողությունների  կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սեւան -Երեւան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։ 

«15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում», - ասված է ոստիկանության պատասխանում։ 

Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը եւ հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։ 

«Մենք չենք ասում՝ մի դրեք էդ պատնեշը։ Ընդամենը ասում ենք՝ գծագիր կա՞, որ տեսնենք, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվելու պատնեշը», - ասում է «Զովք» առևտրի ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Հիմա պատնեշը ձեր խանութի դիմացը փակե՞լ է։ «Միայն մերը չէ, երևի, 800 մետր տեղ բոլոր տնտեսվարողների դիմացը փակել են։ Բայց մի հատ հասկանանք, եկել են, ասում են՝ հասարակական կարգ ենք պաշտպանում, նրանք անկարգության կարգ են պաշտպանում, հենց իրենք են անկարգություն անում։ Հիմք ենք ուզում, չեն տալիս», - նշեց Ռաֆայել Խաչատրյանը։

Նրա հետ խոսեցինք, երբ Աբովյանի քաղմասից իր փաստաբանի հետ ուղևորվում էր դատաբժշկի մոտ։ «Ես գնում են դատաբժիշկների մոտ, որովհետև ինձ դաժանաբար ծեծել են։ Գլխիս են հարվածներ հասցրել, վիրահատված մեջքիս, արյունոտ վերքեր կան մարմնիս, ձեռքս է վնասված, չեմ էլ զգացել, ինչով են խփել։ Մեջքիս հարվածելով, մի քանի հոգով տանում էին, իրենց ասում եմ՝ մի խփեք, ես բան չեմ անում, տանում եք, գալիս եմ, խի՞ եք ծեծում։ Ծեծելով մտցրին ավտոները, մի 20-40 մարդ, ես չեմ էլ տեսել ստույգ քանի հոգի են տարել։ Սրանով չի ավարտվելու», - ասում է Ռաֆայել Խաչատրյանը։ Ըստ նրա, Կոտայքի մարզի ոստիկանապետն անձամբ է մասնակցել քաշքշուկին եւ ինքն էլ ոչ պատշաճ բառեր օգտագործել։ «Խանութի մեջ կանգնած եմ, ասում եմ՝ սա մեր իրավաբանն է, կլսե՞ք մեր իրավաբանին։ Հազար ներողություն, բառացի ցիտում եմ իր խոսքերը՝ սիկտիր եղի։ Բրդեց ինձ, բա՝ «զախվատ արեք սրան»։ Ու տենց` ծեծելով, ոտքերով, ձեռքերով, բռունցքով հարվածելով, տարան խանութի դեմից։ Բոլոր տեսանյութերը կան», - ասում է ցանցի փոխտնօրենը։ 

Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանների բռնությունների վերաբերյալ։ «Զովք» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է իշխանության թիրախում է։ Քանի որ այն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, իշխանությանը կից գործող օլիգարխները հավանաբար փորձում են մրցակցին մեջտեղից հանել։ Անցյալ տարեվերջին այստեղ խուզարկություններ էին իրականացրել, «Զովքին» մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ, խուզարկություններ իրականացրեցին։ Ի՞նչ շարունակություն ունեցավ այդ պատմությունը։ «Որևէ շարունակություն չունեցավ, - ասում է Ռաֆայել Խաչատրյանը, -  քանի որ մեղսագրում էին արարք, որը չէին կարողանում հիմնավորել՝ հարկեր թաքցնելը»։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լուրերի, սուպերմարկետների ցանցը խոշոր տուգանք է վճարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը. Վահագն ՉախալյանԱրմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ ԲաբուխանյանԻնչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո ՆիկոլյանըԿայացավ «Եվրասիական տնտեսական միության վերլուծական կենտրոնները եւ հասարակական հատվածը» խորագրով միջազգային կլոր սեղանԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ«ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ ՍրբազանՈղջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասինՀեռախոսային տեռո՞րԴավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճովՌուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Զինվորը, որին այսօր գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Գնում ենք Սահմանադրական դատարանԿայացավ «Տանիքը` Հայաստան» խորագրով ազգային փոքրամասնությունների փառատոնը Երեւանի սրտումՈւկրաինական բանակի հերթական կատաստրոֆան (Քարտեզ)Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°CԻնչո՞ւ չի կարելի ոտքերը խաչած նստելԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Բարոնը, հյուրերին տարակուսանքի մեջ է գցել «ոսկե գդալի» պատմությամբՄիքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. դադարեցրեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ ՍրբազանՀարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինըՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԹԻՄԵՐԸ Մ-23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱԱ֊ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎԻնչ են պատմում ռուսաստանյան գերմանացիներըԻսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել. ԻՀՊԿ ռшզմածովային ուժերի հրամանատարՉեմ բացառում, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է հենց Ալիեւի հրահանգով. Աշխեն ՍումբուլյանԾաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունըՍրբազան պայքար․ Հանրահավաք Հանրապետության հրապարակում` ուղիղՀայ-ռուսական դարավոր բարեկամությունը փչացնելը մեծ հանցանք է. Աիդա ՀարությունյանԿադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակումՌուսաստանում ուկրաինական պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծումՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱրագածոտնի մարզպետն արդեն լծվել է այդ գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է ՄոսկվաՇՏԱՊ.Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՂազախստանում ատոմակայանի կառուցմամբ պետք է զբաղվի միջազգային կոնսորցիումը. ՏոկաևՄենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ ՍրբազանՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԶինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրելՈւկրաինայի Զինված ուժերի պաշտպանությունը «ճռռում է» Դոնբասի ողջ տարածքում. Ուկրաինական աղբյուրԻշխանությունը իշխում է Հայաստանն՝ ի շահ թուրքերի. Արթուր ԽաչենցՌուսական «Իսկանդերը» Օդեսայում ոչնչացրել է Եվրոպայից զինամթերք ներկրող նավը (Տեսանյութ)Կենդանակերպի երկու նշանների կյանքը հոկտեմբերին կտրուկ կփոխվիԱրթուր Խաչենցի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվԲեմում անկեղծ եմ, բայց կյանքում Ադուեւ չեմ. առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումԾերացման արտադրանք. ինչու պետք է ձեր սննդակարգից հանեք հավի միսըԻնչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու ԱսադըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի ՄասունքըՉեմ ուզում քրտինքի հոտով մարդկանց Երևանում հանդիպել, խոսում եմ ու չգիտեմ`գլուխս որտեղ մտցնեմ. Արա ՂազարյանԱդրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. ԱմիրբեկովՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода