Հույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է թուրք մարզչին
ՍպորտՀունական «Պանատինաիկոս-Մաքաբի» և իսրայելական «Թել Ավիվ» բասկետբոլային հանդիպման ընթացքում հույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է Հունաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանին։
Նշենք, որ «Պանատինաիկոս»-ի մարզիչը թուրք է։ Թիմում խաղում են երկու թուրք բասկետբոլիստներ՝ Օմեր Ֆարուք Յուրցևենը և Չեդի Օսմանը։
Անդրադառնալով հույն երկրպագուների թուրք զինվորներին սևացնող պաստառին՝ մարզիչը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մարզադահլիճները բարեկամության և խաղաղության տեղ են, ոչ թե քաղաքականության։ Գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր պարզում են այդ պաստառը, չեն ազդի այն հազարավոր մարդկանց զգացմունքների վրա, ովքեր մինչ օրս սեր են ցուցաբերել իմ և թիմի հանդեպ»։
Նաև հավելել է, որ հավատում է, որ հաղթողները միշտ կլինեն սպորտն ու ընկերությունը։
«Պանատինաիկոսի» երկրպագուները նույնպես արձագանքել են հույների վերաբերմունքին, նշելով, որ այդ գործողությունները վնաս են հասցրել թիմին։